Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի կիրարկման նպատակով ստեղծված ֆինանսական հայտարարագրման բաժնի պետի պաշտոնում է նշանակվել 32-ամյա Սանդրո Կիրվալիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 5 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հրամանի համաձայն՝ հուլիսի վերջին ստեղծվել է ֆինանսական հայտարարագրման վարչությունը և գերատեսչության ղեկավարի պաշտոնը։ Նոր գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներն են գրանցման և հայտարարագրման մոնիտորինգի ծառայությունները։ Գրանցման ծառայությունը կղեկավարի 28-ամյա Թինաթին Ղուգունիշվիլին, իսկ հայտարարագրման մոնիտորինգի ծառայությունը՝ 34-ամյա Իրակլի Կերվալիշվիլին։
Հանրային ռեգիստրի ազգային գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Սանդրո Կիրվալիձեն ունի իրավագիտության մագիստրոսի կոչում, կրթությունը ստացել է Իլիայի պետական համալսարանում և 2015 թվականից աշխատում է Արդարադատության նախարարության Հանրային ռեգիստրում։ 2015-2017 թվականներին եղել է Հանրային ռեգիստրի ազգային գործակալության արխիվային ծառայության ազատ աշխատող, 2017-2020 թվականներին՝ գործակալության գույքի գրանցման բաժնի կենտրոնացված հաշվառման ծառայության մասնագետ, 2020-2021 թվականներին՝ ռեգիստրատոր, իսկ 2021 թվականից մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը` նույն բաժնի Անշարժ գույքի իրավունքների գրանցման ծառայության կառավարիչ: Սանդրո Կիրվալձեն խոսում է անգլերեն և ռուսերեն:
Թինաթին Ղուգունիշվիլին և Իրակլի Կերվալիշվիլին նույնպես իրավաբաններ են։ 2018 թվականի վերջից մինչև 2024 թվականի օգոստոսը Ղուգունեիշվիլին աշխատել է որպես իրավաբան Հանրային ռեգիստրի ազգային գործակալության իրավաբանական բաժնում՝ նախ վարչական վարույթի, այնուհետև դատարանների հետ կապերի ծառայությունում։ Ինչ վերաբերում է Կերվալիշվիլիին, նա որպես պրակտիկանտ 2013 թվականին սկսել է աշխատել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում, իսկ վերջին տարիներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ 2022 թվականի մայիսից վարչական բաժնի նորարարության և որակի կառավարման ծառայության կառավարիչն է, իսկ 2024 թվականի մայիսից՝ գույքի գրանցման բաժնի անշարժ գույքի գրանցման ծառայության կառավարիչը։
Մայիսի 28-ին, չնայած միջազգային գործընկերների կոչերին և բազմահազարանոց բողոքի ցույցերին, «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարեց նախագահի վետոն և ի վերջո ընդունեց ռուսական օրենքը։ Օրենքը օտարերկրյա պետության շահերի կրող է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին է ստացվել միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներից։
Կազմակերպությունները այսպես կոչված գործակալների ռեգիստրում գրանցվելու համար պետք է դիմեն Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն մինչև օգոստոսի վերջ։ Գրանցվելուց խուսափելու կամ ֆինանսական հայտարարագիր չներկայացնելու դեպքում կազմակերպությունը կտուգանվի 25000 լարիով: Օրենքը կազմակերպությունների համար նախատեսում է հավելյալ տուգանք՝ 10000 և 20000 լարիի չափով՝ արդարադատության նախարարության պահանջները չկատարելու դեպքում։
Ռուսական օրենքը վիճարկվել է Սահմանադրական դատարանում։ Եթե դատարանը չդադարեցնի օրենքի կիրառումը, պատժամիջոցների մի մասն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 3-ից։
