Սամեգրելոյի գյուղերից մեկում անչափահաս աղջկան բռնաբարելու մեղադրանքով ձերբակալել են նրա հորն ու հարևանին։ Մեղադրյալներին սպառնում է 15-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
ՆԳՆ տեղեկության համաձայն, քննությամբ պարզվել է, որ հայրը՝ 47-ամյա տղամարդը, անչափահաս աղջկա հետ իր կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել, իսկ փաստի բացահայտման դեպքում սպառնացել է նրան սպանել։ Ըստ ՆԳՆ-ի՝ անչափահասը հոր սպառնալիքներն իրական է ընկալել, ինչի պատճառով էլ տարիներ շարունակ թաքցրել է կատարվածը։
Հետաքննությամբ պարզվել է նաև, որ աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ է հաստատել նաև հարևանը՝ 28-ամյա տղամարդը:
Գործը քննվում է նախնական իմացությամբ անչափահասի բռնաբարության և նախնական իմացությամբ ընտանիքի անչափահաս անդամի բռնաբարության փաստերով։
