Սագարեջոյում թոշակառուների հետ հանդիպման ժամանակ հարձակվել են «Միացյալ ազգային շարժման» անդամների վրա և քարեր նետել նրանց ուղղությամբ։ Հարձակմանը մասնակցել են «Վրացական երազանքից» Սագարեջոյի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամները, քաղաքապետարանի և բյուջետային տարբեր կազմակերպությունների աշխատակիցներն ու իշխող կուսակցության ակտիվիստները։ Հարձակումը կազմակերպված է եղել։ Հարձակվողները նախապես մոբիլիզացվել են։ Բռնության ժամանակ քարեր են նետվել նաև տեղում աշխատող լրագրողների վրա։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այն բանից հետո, երբ բախումը հիմնականում ավարտվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Հարձակվողների թվում են եղել՝ Սագարեջոյի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության ղեկավար Գիորգի Քուրդովանիձեն, սակրեբուլոյի «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ Իվանե Բեժիաշվիլին և իշխող կուսակցությունից սակրեբուլոյի անդամներ Գիորգի Մամիսաշվիլին և Վեփխիա Ուստիաշվիլին:
«Այսօր Սագարեջոյում մոբիլիզացվել են Սագարեջոյի սակրեբուլոյի, Կախեթիի բոլոր սակրեբուլոների աշխատակիցները և հանրային ծառայողները, որոնք ուղղակիորեն բռնություն են սկսել։ Քարեր են նետել, հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բախում են հրահրել։ Պատասխան են ստացել, բայց սա լուծում չէ, սա նորմալ իրավիճակ չէ, և դրա պատասխանատուն իշխանությունն է»,- ասել է «Միացյալ ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Լևան Բեժաշվիլին։
Դեպքի վայր է ժամանել Կախեթիի ոստիկանական բաժանմունքի տնօրեն Թեյմուրազ Կալանդաձեն։ Նրան ուղեկցել են ՆԳՆ մյուս տարածքային ստորաբաժանումների պետերը, ինչը վկայում է այն մասին, որ ոստիկանությունը նախնական տեղեկություն է ունեցել սպասվող բռնության մասին, թեև չի կանխել։ Կալանդաձեի խոսքով՝ «հետաքննությունն ամեն ինչ կանի» մեղավորներին պատժելու համար։
Օրեր առաջ Կասպիում նույնպես հարձակվել են «Ազգային շարժման» ներկայացուցիչների վրա և փորձել խափանել նրանց համախոհների հետ հանդիպումը։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն տեղի ունեցածն անվանել է «քաղաքացիական ակտիվիզմ» և ասել, որ իշխող կուսակցությունը որևէ կապ չունի միջադեպի հետ։ Կասպիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվածներ չկան։
