Ռուսաստանում կսահմանափակվի ԵՄ 81 լրատվամիջոցների հեռարձակումը և դրանց կայքերի հասանելիությունը։ ՌԴ ԱԳ նախարարության հրապարակած ցուցակում են ներառվել գերմանական Der Spiegel, Die Zeit և Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությունները, ֆրանսիական Agence France-Presse լրատվական գործակալությունը, Le Monde և Liberation թերթերը, իսպանական El Mundo, El Pais թերթերը և EFE գործակալությունը, իտալական La Stampa և La Repubblica թերթերը, ինչպես նաև Politico-ի ամերիկյան և եվրոպական տարբերակները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակումները վերաբերում են լրատվամիջոցներին, «որոնք պարբերաբար կեղծ տեղեկություններ են տարածում շարունակվող հատուկ ռազմական գործողության մասին»:
«Ռուսական կողմը բազմիցս և տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ ԵՄ-ում ռուս լրագրողների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով ոտնձգությունները և ռուսական լրատվամիջոցների անհիմն արգելքները աննկատ չեն մնա։ Եթե ռուսական լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները հանվեն, ռուսական կողմը նույնպես կվերանայի որոշումը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հունիսի 25-ից Եվրամիությունը արգելափակել է ռուսական քարոզչական ևս չորս լրատվամիջոցների հասանելիությունը։ Դրանք են՝ «Ռիա Նովոստին», «Եվրոպայի ձայնը», «Իզվեստիան» և «Ռոսիյսկայա գազետան»: Ըստ Եվրամիության խորհրդի՝ նշված լրատվամիջոցները գտնվում են Ռուսաստանի Դաշնության ղեկավարության մշտական ուղղակի կամ անուղղակի հսկողության տակ, նրանք կարևոր դեր են խաղացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին աջակցելու, ինչպես նաև հարևան երկրների ապակայունացման գործում։
Այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, Եվրամիությունն իր տարածքում դադարեցրեց Կրեմլի քարոզչական լրատվամիջոցների՝ Russia Today-ի և Sputnik-ի աշխատանքը։
