Ռուսաստանի Բելգորոդի մարզում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Վյաչիսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ իրավիճակը Բելգորոդի մարզում «դեռևս մնում է ծայրահեղ ծանր և լարված»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԳՆ Սպասարկման գործակալությունը սկսել է մեկ տարի ժամկետով միջազգային վարորդական վկայականներ տրամադրել
- 2 ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը կրկնել է Օգոստոսյան պատերազմի վերաբերյալ «Վրացական երազանքի» հայտարարությունը
- 3 «Վրացական երազանքը» դադարել է երազանք լինելուց, այն դարձել է մղձավանջ. նախագահ
- 4 ՌԴ արտաքին հետախուզությունը հայտնում է, որ ԱՄՆ-ը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Վրաստանում
- 5 Ուկրաինացիները Կուրսկում վերահսկում են 28 բնակավայր, 2 հազար մարդու ճակատագրից տեղյակ չենք․ Սմիրնով
- 6 Կոբախիձեն 22 ընտրատարածքներում ներկայացրել է «Վրացական երազանքի» պատվիրակներին
«Ուկրաինայի զինված ուժերն ամեն օր կրակ են բացում, տներ են ավերվում, ունենք վիրավորներ, զոհված խաղաղ բնակիչներ։ Ուստի մենք որոշում ենք կայացնում տարածաշրջանային արտակարգ դրություն հայտարարելու մասին Բելգորոդի շրջանի ողջ տարածքում՝ բնակչությանը պաշտպանելու և տուժածներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է Գլադկովը։
Նահանգապետը նշում է նաև, որ մտադիր է մոտ ժամանակներս դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ Բելգորոդում, ինչպես Կուրսկում, դաշնային արտակարգ դրություն հայտարարելու համար։
Բելգորոդի շրջանը սահմանակից է Ուկրաինային և նաև Կուրսկի շրջանին, որտեղ ուկրաինական զինված ուժերի գործողությունը շարունակվում է օգոստոսի 6-ից, իսկ արտակարգ դրությունը գործում է օգոստոսի 7-ից։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ կառավարությունը դաշնային արտակարգ դրություն է հայտարարում, եթե զոհերի թիվը գերազանցի 500 հոգին, կամ վնասի չափը գերազանցի 500 միլիոն ռուբլին։
Օգոստոսի 6-ին ուկրաինական զորքերը անսպասելի հարձակողական գործողություն են սկսել Կուրսկի ուղղությամբ։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում ասել է, որ իրենք Ռուսաստանի տարածքում վերահսկում են 74 բնակավայր և 40 քառակուսի կիլոմետր։ Բացի այդ, նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ հարյուրավոր ռուս զինվորներ արդեն գերևարվել են ուկրաինացիների կողմից։
Ամերիկյան պաշտոնյաների վրա հիմնվելով՝ Wall Street Journal-ը գրում է, որ Ռուսաստանը Ուկրաինայից դուրս է բերում իր զինված ուժերի մի մասը՝ ի պատասխան Կուրսկի մարզում կատարված հարձակման։