Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Պոլտավայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն 47 մարդ է զոհվել, 206-ը՝ վիրավորվել։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հարձակումն իրականացվել է երկու բալիստիկ հրթիռներով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Սա ավերիչ ողբերգություն է ողջ Ուկրաինայի համար։ Հակառակորդը խոցել է ուսումնական հաստատությունը և հիվանդանոցը։ Արդեն հայտնի է 47 զոհվածի և 206 վիրավորի մասին»,- ասել է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ տագնապի ազդանշանի և մահացու հրթիռային հարվածների միջև ընկած ժամանակահատվածն այնքան կարճ է եղել, որ մարդիկ չեն կարողացել տարհանվել ապաստարան։ Ըստ լրատվամիջոցի՝ ավերվել է ՊՆ Կապի ինստիտուտի շենքերից մեկը։
«Շատ մարդիկ են հայտնվել փլատակների տակ։ Փրկարարների և բուժաշխատողների համակարգված աշխատանքի շնորհիվ հաջողվել է փրկել 25 մարդու, որոնցից 11-ը դուրս է բերվել փլատակների տակից։ Փրկարարները շարունակում են աշխատանքը»,- հայտնել են նախարարությունից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ ինքը հրամայել է դեպքի հանգամանքների ամբողջական և արագ հետաքննություն անցկացնել։
«Ռուս սրիկաներն անպայման կվճարեն այս հարվածի համար։ Մենք կրկին կոչ ենք անում աշխարհում բոլորին, ովքեր ուժ ունեն կանգնեցնելու այս ահաբեկչությունը։ Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ հիմա, այլ ոչ թե պահեստում։ Հետաձգման յուրաքանչյուր օր, ցավոք, ավելի շատ կորցրած կյանքեր է նշանակում»,- ասել է Զելենսկին։
Պոլտավայի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել։
