Խորհրդարանի մոտ ընդդեմ ռուսական օրենքի հավաքված հազարավոր ցուցարարները տեղափոխվել են Հերոսների հրապարակ։ Այս պահին բոլոր ուղղություններով երթևեկությունը կաթվածահար է եղել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ժամը 19։00-ի դրությամբ Հերոսների հրապարակում հավաքված քաղաքացիները մի քանի ուղղություններով փակել են ճանապարհը։ Այնտեղ ժամանած ոստիկանները սկսել են բացել ճանապարհը, բռնի ուժով դուրս են բերել քաղաքացիներին, մի քանիսին ձերբակալել։ Հանրահավաքի մասնակիցների ձերբակալության դրվագներից մեկին մասնակցել է նաև պարեկային ոստիկանության պետի տեղակալ Գոգա Մեմանիշվիլին։
Ժամը 20:45-ի սահմաններում խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարները շարժվել են դեպի Հերոսների հրապարակ։ Երթին մասնակցում են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարում է, որ ճանապարհ փակելը մտնում է հավաքների ազատության շրջանակում և կոչ է անում ՆԳՆ-ին դադարեցնել վարչական կալանքը և քաղաքացիներին բողոքի ակցիայի հնարավորություն տալ։ ՎԵԻԱ-ն նաև ոստիկաններին հորդորում է չհնազանդվել ապօրինի հրամաններին։
Ապրիլի 15-ից Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ ռուսական օրենքի։ Չնայած քաղաքացիների բողոքներին և միջազգային կոչերին, «Վրացական երազանքը» հրաժարվում է օրենքն ետ կանչել։
