Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան», թույլ է տվել ռուսական Red Wings ավիաընկերությանը լրացուցիչ չվերթներ իրականացնել Վրաստանի ուղղությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 4 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 5 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
- 6 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
«Ռոսավիացիայի» որոշմամբ՝ ավիաընկերությունը թույլտվություն է ստացել ուղևորների կանոնավոր միջազգային ավիափոխադրումների համար հետևյալ ուղղություններով.
- Իրկուտսկ - Թբիլիսի
- Նովոսիբիրսկ - Թբիլիսի
- Գրոզնի - Թբիլիսի
- Նովոսիբիրսկ - Բաթումի
- Գրոզնի - Բաթումիի
- Նովոսիբիրսկ - Քութայիսի
Յուրաքանչյուր ուղղության համար տրված թույլտվությունը նախատեսում է շաբաթական յոթ չվերթ իրականացնելու հնարավորություն։
Թբիլիսիի, Բաթումիի և Քութայիսիի միջազգային օդանավակայանների ուղղությամբ թռիչքներ իրականացնելու համար ռուսական ավիաընկերությունը պետք է ստանա Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության թույլտվությունը։
Ներկայում Red Wings-ը Թբիլիսի է թռչում Սանկտ Պետերբուրգից, Սամարայից, Կազանից և Եկատերինբուրգից, իսկ Մոսկվայից թռիչքներ է իրականացնում Բաթումի և Քութայիսի ուղղությամբ։ Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում նաև Քութայիսի-Պետերբուրգ երթուղով։
Red Wings-ը ռուսական առաջին ավիաընկերություններից է, որին Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլ է տվել թռիչքներ իրականացնել Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա օդային երթուղիներով՝ 2023 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնումից հետո։
