Ռիկոթիի արագընթաց մայրուղու 27 կիլոմետրանոց հատվածում սկսվել է ճանապարհային երթևեկությունը։ Գլխավոր ճանապարհի նոր՝ չորս գոտուց բաղկացած հատվածը սկսվում է Խարագաուլիի մունիցիպալիտետի Խևի գյուղից և ավարտվում Զեստափոնիի մունիցիպալիտետի Շորապանի ավանի մոտ։ Խևի-Շորապանի հատվածը ներառում է 65 կամուրջ և 38 թունել։ Նոր հատվածը դեպի Ռիկոթի ճանապարհը նվազեցնում է 8 կիլոմետրով, իսկ ճանապարհորդության ժամանակը՝ 25 րոպեով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Խևի-Շորապանի հատվածում է Վրաստանի ամենաերկար կամուրջը՝ 1 362 մետր, իսկ նույն հատվածի ամենաերկար թունելը 1 640 մետր է։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ռիկոթիի գլխավոր մայրուղին ընդհանուր առմամբ կունենա 52 կմ երկարություն, կկառուցվի 97 կամուրջ և 51 թունել։
«Այսօրվա դրությամբ արդեն հորատվել է 48 թունել, կառուցվել է 83 կամուրջ։ Սա ամենամեծ նախագիծն է։ Նման մասշտաբի և լուծման առումով բարդ նախագիծ մեր երկրի իրականության մեջ չի իրականացվել։ Մնացած հատվածներում աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, և կառավարության պլանի համաձայն՝ Ռիկոթիի հատվածն ամբողջությամբ կբացվի մինչև 2024 թվականի վերջ»,- ասել է վարչապետը։
Ռիկոթիի ճանապարհի շինարարությունն ընթանում է Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Համաշխարհային բանկի (WB) և Ասիական զարգացման բանկի (ADB) աջակցությամբ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2․6 մլրդ լարի։
Ծրագրի շրջանակներում Սուրամիի, Շրոշայի և Զեստափոնիի մոտ կկազմակերպվեն հատուկ տարածքներ, այսպես կոչված առևտրի հրապարակներ, որտեղ բնակչությունը համապատասխան ենթակառուցվածքների և ճանապարհային անվտանգության պայմաններում կկարողանա վաճառել իր արտադրանքը։
Կառավարության տվյալներով՝ Ռիկոթիի գլխավոր ճանապարհի նախագծման վրա աշխատել են հայտնի ամերիկյան, իտալական, թուրքական և վրացական ընկերություններ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են բաց մրցույթում հաղթած 4 տարբեր չինական ընկերություններ, իսկ աշխատանքները վերահսկում են միջազգային ընկերությունները Ֆրանսիայից, Թուրքիայից, Ավստրալիայից և Կորեայից։
