ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հարավային Օսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիր։ Ինչպես պարզվում է, փաստաթուղթը ստորագրվել է օկուպացված Ցխինվալիում 2023 թվականի օգոստոսի 23-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ինչպես հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները, բացատրական գրության մեջ նշվում է, որ «համաձայնագիրն ուղղված է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացմանը»։
«Այս համաձայնագրի իրականացումը կնպաստի ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացմանը՝ Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդման նպատակով»,- ասված է ՌԴ կառավարության եզրակացության մեջ։
Բացի այդ, Պուտինը համաձայնագրի վավերացման հարցերով իր պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Ռամիլ Սայֆուտդինովին։
2015 թվականին Ռուսաստանը և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունը դաշինքի և ինտեգրացիոն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ պետք է ընդհանուր տարածք ստեղծեն պաշտպանության և անվտանգության համար։ Ռուսաստանը պարտավորվել է ապահովել դե ֆակտո Հարավային Օսիայի պաշտպանությունն ու անվտանգությունը։ Համաձայնագրում ասվում է, որ մեկ այլ պետության ագրեսիան երկրներից մեկի նկատմամբ համարվում է ագրեսիա նաև մյուս երկրի դեմ։
