Այսօր՝ ժամը 12:45-ին, Քութայիսիից Բարսելոնա թռչող Wizz Air ինքնաթիռը մի քանի րոպեից ետ է վերադարձել։ Քութայիսիի միջազգային օդանավակայանը՝ հիմնվելով Wizz Air ավիաընկերությանը, բացատրել է, թե տեղեկություն են ստացել ինքնաթիռում պայթուցիկ նյութի հավանական առկայության մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 3 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 4 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 5 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 6 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
«Անձնակազմը որոշել է ինքնաթիռը վերադարձնել Քութայիսիի օդանավակայան։ Բոլոր համապատասխան ծառայությունները տեղում մոբիլիզացված են և տարվում է աշխատանք»,- հայտնել են Քութայիսիի օդանավակայանից։
Flightradar24-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը թռչելիս է եղել Սև ծովի վրայով, երբ ստիպված է եղել ետ շրջվել։ Օդանավակայանում վայրէջքից հետո ուղևորներն անմիջապես լքել են օդանավը։
Այս պահին հայտնի չէ, թե երբ կկայանա Քութայիսի-Բարսելոնա չվերթը։
Հունվարի 21-ին հաղորդվել էր, որ Բաթումիի առևտրի կենտրոններից մեկում պայթուցիկ սարք է տեղադրված, ինչի պատճառով մարդիկ տարհանվել են շենքից։ Հաջորդ օրը Պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ հետաքննություն է անցկացնում ահաբեկչության մասին կեղծ հաղորդման փաստով։ Ծառայության տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին և այս տարվա հունվարի 17-ին նույնպես կեղծ հաղորդումներ են ստացել «Գալերիա Թբիլիսիում» ահաբեկչական հարձակման մասին։
«Դա կապված է միջազգային ցանցային խաղերի հետ, որոնցում ներգրավված են անչափահասներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Վրաստանից», - նշել են ՊԱԾ-ից։
Հունվարի 31-ին ՊԱԾ-ում որպես վկա հարցաքննվել է բլոգեր Բեկա Վարդոսանիձեն։ Հետաքննության տվյալներով՝ Վարդոսանիձեի էլեկտրոնային փոստից ահաբեկչական բովանդակության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկվել Պետական անվտանգության ծառայության, ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի, ինչպես նաև «Իմեդի» հեռուստաընկերության էլ․ հասցեներին։ Վարդոսանիձեն հերքել է հաղորդագրություն ուղարկելը և նշել, որ սպառնալից տեքստերը թարգմանվել են օտար լեզվից՝ օգտագործելով Google Translate-ը։
