Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան դիմել է Գերագույն ռադային (խորհրդարան)՝ պաշտոնը լքելու խնդրանքով։ Տեղեկությունը տարածել է խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեփանչուկը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
«Գերագույն Ռադան հրաժարական տալու մասին դիմում է ստացել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայից»,- գրում է Ստեփանչուկը սոցցանցում և բացատրում, որ դիմումը կքննարկվի հաջորդ լիագումար նիստում։
Կուլեբան Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից։ Նախօրեին «Ուկրաինսկա պրավդան» աղբյուրների հիման վրա գրել էր պաշտոնից նրա հնարավոր ազատման մասին, թեպետ հոդվածում այս որոշման պատճառները չեն նշվում։ Ըստ հրապարակման՝ ամենայն հավանականությամբ, Կուլեբային կփոխարինի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրի Սիբիգան։
Ինքը՝ Դմիտրի Կուլեբան, դեռևս հրապարակային մեկնաբանություն չի արել իր հրաժարականի մասին։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին իրենց պաշտոնները լքել են եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեփանիշինան, ով այդ պաշտոնում նշանակվել է 2020 թվականին և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Պաշտոնները լքել են նաև ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մալիուսկան և շրջակա միջավայրի նախարար Ռուսլան Ստրիլեցին։
Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունում ավելի շատ փոփոխություններ են նախատեսվում։
