Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասել է, որ Կիևը վերահսկողություն է հաստատել Ռուսաստանի տարածքի 1000 քառակուսի կիլոմետրի վրա և գրոհը սկսելուց յոթ օր անց շարունակում է «հարձակողական գործողություն իրականացնել Կուրսկի մարզում»:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին անսպասելի հարձակողական գործողություն են սկսել և անցել Ռուսաստանի սահմանից 30 կիլոմետր հեռավորություն։ Զինվորական պաշտոնյաների խոսքով՝ գործողությանը ներգրավված են հազարավոր զինվորներ, ինչը շատ ավելին է, քան ռուս սահմանապահների գնահատած «փոքր ներխուժումը»։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանն իրականում շարժվում Պուտինի օրոք. 24 տարի առաջ Կուրսկի աղետն էր՝ նրա կառավարման խորհրդանշական սկիզբը։ Հիմա կարելի է տեսնել, թե որն է նրա վերջը, և դա կրկին Կուրսկն է՝ նրա պատերազմի աղետը։
Սա միշտ պատահում է նրանց հետ, ովքեր անտեսում են մարդկանց և կանոնները: Ռուսաստանը պատերազմ բերեց ուրիշներին, հիմա դա ետ է վերադառնում։ Ուկրաինան միշտ ցանկացել է միայն խաղաղություն, և մենք դա անպայման կապահովենք»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Վլադիմիր Պուտինը ուկրաինական հարձակումը գնահատել է որպես «մեծ սադրանք» և հրամայել ռուսական ուժերին «թշնամուն դուրս մղել տարածքից»։ Մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի խոսքով՝ ուկրաինացիները 28 բնակավայր են գրավել։ Այս պահին սահմանամերձ բնակավայրերը լքել է մոտ 121 հազար բնակիչ։ Բելգորոդում, Կուրսկի մերձակայքում գտնվող շրջանում, մոտ 11 000 մարդու նույնպես կոչ է արվել լքել իրենց տները՝ «սահմանին հակառակորդի գործողությունների պատճառով»:
BBC-ն, հիմնվելով բրիտանացի ռազմական անանուն պաշտոնյայի վրա, գրում է, որ վտանգ կա, որ Ուկրաինայի ռուսական տարածք ներխուժելուց զայրացած Մոսկվան կկրկնապատկի իր հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Կուրտ Վոլքերը նշում է, որ Ուկրաինայի ներխուժման պատճառով Պուտինը կարող է ստիպված լինել քաղաքական գին վճարել, քանի որ դա անպայման կանդրադառնա ռուսական էլիտայի և հասարակության վրա։
«Պուտինն ինքն է հրահրել հարձակումները Ռուսաստանի տարածքում, և անհրաժեշտություն է առաջացել տարհանել մարդկանց։ Դա ինչ-որ բան է նշանակում»,- ասում է Վոլքերը։
Կիևում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմն ուկրաինական գործողությունն անվանել է «փայլուն» և «խիզախ»։ Նա նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել է անհրաժեշտ զենք մատակարարել Ուկրաինային։
