Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Ռուսաստանի Կուրսկի մարզի 28 բնակավայր։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։ Սմիրնովը «բարդ» է գնահատել շրջանի ներկայիս իրավիճակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
«Կուրսկի շրջանի տարածք ներխուժման խորությունը 12 կիլոմետր է, լայնությունը՝ 40 կիլոմետր։ Այս գոտում կա 28 բնակավայր, որը մոտ 2 հազար մարդ է, որոնց ճակատագրից մենք տեղյակ չենք»,- ասել է Սմիրնովը։
Ալեքսեյ Սմիրնովի խոսքով՝ Կուրսկի մարզում ուկրաինական հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, 121-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 10 երեխա։ Այս պահին մարզի սահմանամերձ շրջանները լքել է մոտ 121 հազար բնակիչ։ Նահանգապետի պաշտոնակատարը նշել է, որ 180 հազար մարդ ենթակա է տարհանման։
Սմիրնովը նաև ասել է, որ Կուրսկի շրջանում հստակ առաջնագծի բացակայությունը դժվարացնում է ուկրաինացի զինվորականների գտնվելու վայրը որոշելը։
«Մեզ համար խնդիրն այն է, որ չկա հստակ առաջնագիծ, հայտնի չէ, թե որտեղ են տեղակայված մարտական ստորաբաժանումները։ Շատ կարևոր է ցանկացած պահի իմանալ, թե որտեղ է գտնվում թշնամին»,- Պուտինին ասել է նահանգապետի պաշտոնակատարը։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ի լուսադեմին հարձակում են սկսել Կուրսկի ուղղությամբ։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հիմնական խնդիրն այժմ թշնամուն ռուսական տարածքներից դուրս մղելն է։
