Ոստիկանները մտել են «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին պատկանող բնակարան և իրականացրել են քննչական գործողություններ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Ֆորմուլա»-ի տեղեկություններով՝ Սոլոլակում, Ամաղլեբայի փողոցում գտնվող բնակարանում ապրում է Կեզերաշվիլիի կնոջ եղբայրը՝ «Միասնություն-Ազգային շարժման» անդամ Դիմա Չիկովանին, թեև նա տանը չի եղել։ Ինչպես հայտնել է լրագրողը, ոստիկանները փորձել են մուտք գործել մասնավոր սեփականություն՝ կոտրելով դուռը։
ՆԳՆ աշխատակիցները քննչական գործողությունների վերաբերյալ պարզաբանում չեն տալիս։
Ինքը՝ Դավիթ Կեզերաշվիլին, ՆԳՆ արարքը կապում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօրվա որոշման հետ, ըստ որի՝ Կեզերաշվիլիի վերաբերյալ գործով խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ անաչառ դատարանի իրավունքը։
«Այնպես է նյարդայնացել այսպես կոչված իշխանությունը Ստրասբուրգի դատարանի որոշումից հետո, որ այս պահին խուզարկում են իմ տունը։ Դե եկեք, տղերք, կպեք գործի, մենք միևնույն է կհաղթենք»,- գրել է Կեզերաշվիլին սոցցանցում։
Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները խուզարկել են ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները և ակտիվիստների բնակարանները։ Քրեական ոստիկանության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն պարզաբանել է, որ քննչական գործողություններն իրականացվել են խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու կամ մասնակցելու և բռնի գործողությունների հրապարակայնորեն կոչ անելու փաստի առթիվ շարունակվող հետաքննության շրջանակներում։ Մոտ տասը մարդ ձերբակալվել է։
