ՆԳՆ Քրեական ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները մտել և խուզարկություն են իրականացրել «Դաիտովե» խմբի հիմնադիրներից մեկի՝ ակտիվիստ Իլիա Ղլոնտիի բնակարանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 3 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 4 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 5 Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
Ինչպես պարզաբանել են ոստիկանության աշխատակիցները, խուզարկությունն իրականացվել է շտապ կարգով, առանց դատարանի որոշման։ Ըստ նրանց՝ քրեական ոստիկանության վարչությունը գործը քննում է Քրեական օրենսգրքի 225-րդ և 2391-րդ հոդվածներով, ինչը նշանակում է խմբակային բռնություն կազմակերպելը, ղեկավարելը կամ մասնակցելը և հրապարակայնորեն բռնի գործողությունների կոչ անելը։
Իլիա Ղլոնտիի տնից տարել են նրա անձնական բջջային հեռախոսն ու նոութբուքը։
«Սա բռնություն և ահաբեկում է հասարակ մարդկանց նկատմամբ, և նրանք դա անում են, որպեսզի քաղաքացիները դադարեցնեն բողոքի ակցիաները»,- ասել է Իլիա Ղլոնտին։
Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Դաիտովե» խումբը միավորում է մինչև 237 հազար անդամի։ «Դաիտովեում» քաղաքացիները տեղեկատվություն են տարածում երկրում շարունակվող բողոքի ակցիաների մասին, օգնում միմյանց և կազմակերպում տարբեր միջոցառումներ։
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, քրեական ոստիկանությունը անձնական խուզարկություն է իրականացրել ակտիվիստ Դոդի Խարխելիի նկատմամբ։ Նրան հանդիպել են փողոցում՝ երեխային մանկապարտեզ ուղեկցելուց հետո։ Միաժամանակ խուզարկվում էր ակտիվիստի բնակարանը։ Տվյալ դեպքում ՆԳՆ-ն որպես խուզարկության պատճառ է նշել Դոդի Խարխելիի նախկին ամուսնու՝ Ուչա Աբաշիձեի գործով մի քանի ամիս առաջ սկսված հետաքննությունը։
«Այն ամենը, ինչ հիմա կատարվում է երկրում, կապված է այն գործընթացների հետ, որոնք հիմա ընթանում են փողոցում։ Այս ամենը վերաբերում է այն անօրինական որոշումներին, որոնք կայացնում է այս փաստացի իշխանությունը և ամեն կերպ փորձում է պահպանել իր կարգավիճակը և վախեցնել բոլորին, ովքեր ընդհանրապես ձայն են հանում»,- հետաքննության ավարտից հետո ասել է Դոդի Խարխելին։
