Ախալցիխեում՝ Օրփոլոյի զորավարժարանում կայծակի հետևանքով վիրավորված փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն կլինիկայում մահացել է։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 5 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«Վրաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավ է հայտնում փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեի մահվան կապակցությամբ։ Պաշտպանության նախարարությունը ցավակցում է Գոդերձի Ափրասիձեի ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։
Գոդերձի Ափրասիձեն Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատարն էր։ Նա վնասվածք էր ստացել հունիսի 15-ին Օրփոլոյի զորավարժարանում նախատեսված դաշտային պարապմունքների ժամանակ։ Ափրասիձեն անգիտակից վիճակում նախ տեղափոխվել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց, ապա անհրաժեշտ է եղել նրան տեղափոխել Թբիլիսիի այրվածքների կենտրոն։ Կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն հայտնել է, որ զինծառայողը այրվածք է ստացել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական շնչառության տակ։
Գոդերձի Ափրասիձեի մահվան փաստով Ռազմական ոստիկանության վարչության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բաժինը հետաքննություն է սկսել։
