Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները օկուպացված Ախալգորիի մոտ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղեկություն է տարածել Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպի մասին տեղեկություն ստանալուն պես միացվել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող թեժ գիծը, և Ժնևում միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին անհապաղ տեղեկացվել է անօրինական կալանավորման ևս մեկ փաստի մասին։
«Ակտիվացվել են բոլոր առկա մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար»,- հայտարարել է Պետական անվտանգության ծառայությունը։
Ցխինվալիի օկուպացիոն ռեժիմը դեպքի մասին տեղեկություն դեռ չի հրապարակել։ Ձերբակալվածի ինքնությունը հայտնի չէ։
Վրաստանի քաղաքացիներ անօրինական կերպով ձերբակալվել են նաև օկուպացված Աբխազիայում։ Ձերբակալվել են Գալիի շրջանի Օտոբայա (Բգուրա) գյուղում բնակվող 1964 թվականին ծնված Ռեմիկո, 1967 թվականին ծնված Մուրթազ Ճիթանավաները և 1979 թվականին ծնված Արչիլ Սեքանիան։ Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել այսպես կոչված «անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով»։ Ապօրինի կալանավորված երկու անձանց էլ այսպես կոչված «դատարանը դատապարտել է» 2 ամսվա «նախնական կալանքի»։
