Հունվարի 9-ից օկուպացված Աբխազիայի բնակչությունը օրական երեք անգամ երկու ժամով կհոսանքազրկվի։ «Չեռնոմորէներգո» ընկերությունն այս որոշումը բացատրում է էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ռուսաստանի Դաշնությունից էլեկտրաէներգիայի սոցիալական հոսքը խնայելու անհրաժեշտությունից ելնելով, 2025 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրաէներգիայի մատակարարման նոր սահմանափակումներ։ Այս միջոցառումների նպատակն է օպտիմիզացնել էներգետիկ ռեսուրսների օգտագործումը և ապահովել երկրի էներգետիկ համակարգի կայուն գործունեությունը»,- ասված է ընկերության այսօր տարածած հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերին օկուպացված Աբխազիան բախվեց լուրջ էներգետիկ և տնտեսական ճգնաժամի։ Այն բանից հետո, երբ նոյեմբերյան ցույցերին հաջորդեց Ռուսաստանի հետ կնքված ներդրումային համաձայնագրի մերժումը, Մոսկվան մասամբ դադարեցրեց Սոխումիի ֆինանսավորումը և պահանջեց էլեկտրաէներգիա գնել կոմերցիոն գներով։
Դեկտեմբերի 11-ից օկուպացված շրջանի բնակչությանը էլեկտրաէներգիա է մատակարարվել օրական ընդամենը երկու անգամ՝ 80-80 րոպեով։ Սղության պատճառով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, իսկ հիվանդանոցներն աշխատում էին գեներատորներով։ Բնակչության զգալի մասը սկսել է օգտագործել նավթով աշխատող վառարաններ։
Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանը բավարարել է դե ֆակտո նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբայի դիմումը էլեկտրաէներգիայի սոցիալական մատակարարման վերաբերյալ, որից հետո անջատումները կազմել են 4 ժամ։ «Չեռնոմորէներգո»-ի գլխավոր տնօրեն Թեմուր Ջինջոլիան պարզաբանել է, որ 327 մլն կՎտժ-ը, որն իրենք ակնկալում են ստանալ Ռուսաստանից զեղչված գնով, պետք է բավարար լինի հունվար-փետրվար ամիսներին՝ չորսժամյա հոսանքազրկման պայմաններում։
