Թբիլիսիում, սպորտի պալատում՝ մարտի 19-ին կայանալիք Ռուսական Bi-2 (БИ-2) ռոք խմբի համերգը չեղարկվել է։ Այսօր խումբը հրապարակել է թարմացված գրաֆիկ, որտեղ Քիշնևում և Երևանում նախատեսված համերգներից հետո Թբիլիսիի համերգը չի նշվում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ցավոք, օրեր առաջ Թբիլիսիում նախատեսված համերգը չի կայանա։ Միջոցառման տոմսերի բոլոր գնորդները կազմակերպիչներից 1-3 օրվա ընթացքում ետ կստանան գումարը այն նույն քարտով, որով կատարվել է գնումը»,- ասված է խմբի հաղորդագրության մեջ։
Տոմս վաճառող tkt.ge ընկերությունից «Վրաստանի լուրերին» հայտնել են, որ միջոցառման չեղարկման մասին ծանուցում են ստացել կազմակերպիչից։ Այս փուլում տոմսերի վաճառքը դադարեցվել է։
Bi-2-ը ծրագրում էր համերգ կազմակերպել Թբիլիսիում՝ «Hallelujah» համաշխարհային շրջագայության շրջանակներում։ Մարտի 10-ին համերգը տեղի կունենա Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, իսկ մարտի 17-ին՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Ռոք խումբը 2013 թվականին եղել է օկուպացված Աբխազիայում: YouTube-ում որոնվում է տեսանյութ, որից պարզվում է, որ 2013 թվականին Bi-2-ի անդամներ Եգոր Բորտնիկը և Ալեքսանդր Ումանը Աբխազիայի բնակիչներին հրավերով մասնակցել են Սոխումիում տեղի ունեցած համերգին։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո ընդունված «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքի համաձայն, օտարերկրյա քաղաքացիներին թույլատրվում է Վրաստանի օկուպացված տարածքներ՝ Աբխազիա և Ցխինվալիի շրջան մուտք գործել միայն Զուգդիդիի և Գորիի մունիցիպալիտետներից։ Սույն կանոնը խախտելու դեպքում կիրառվում է տուգանք, կամ ազատազրկում 2-ից 4 տարի ժամկետով:
