«Բիձինա Իվանիշվիլին երկրում խաղաղության գլխավոր երաշխիքն է, դրա հետ են կապված նաև ռիսկի հիմնական գործոնները»,- այսպես է պատասխանել վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հարցին, թե ինչու է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին աջակիցների առջև ելույթի ժամանակ կանգնել զրահակայուն ապակու հետևում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 5 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Որպես փաստարկ Իրակլի Կոբախիձեն նշել է «անվտանգության ավելացած ռիսկերը» և Պետական անվտանգության ծառայությունում շարունակվող հետաքննությունը։
«Դուք գիտեք, որ անվտանգության ռիսկերն ավելացել են, դուք գիտեք, որ, ի թիվս այլ բաների, այս հարցի առնչությամբ Պետական անվտանգության ծառայությունում հետաքննություն է ընթանում, դուք գիտեք, թե ինչ է կատարվում աշխարհում և գիտեք նաև, որ Բիձինա Իվանիշվիլին երկրում խաղաղության գլխավոր երաշխավորն է, հետևաբար ռիսկի հիմնական գործոնները նույնպես կապված են դրա հետ։ Ուստի, անվտանգության ուժեղացված միջոցառումները, որոնք ձեռնարկվել են այսօր, և որոնք մենք կձեռնարկենք հաջորդ հանդիպումներին, միանգամայն տրամաբանական են։
Դուք գիտեք, թե ինչ է կատարվում աշխարհում, դա մեկ, և գիտեք նաև, որ այսօրվա ընդդիմությունը, այս հավաքական «Ազգային շարժումը» ամեն ինչի ընդունակ է։ Միայն բանտերում մեկ տարվա ընթացքում 140 մարդ են սպանել, մարդկային կյանքը նրանց համար ոչինչ չի նշանակում, գին չունի, հետևաբար, իհարկե, կան ռիսկեր, և, հետևաբար, պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկել»,- ասել է Կոբախիձեն։
«Վրացական երազանքը» նախընտրական հանդիպումները սկսել է Մցխեթայից։ Միջոցառմանը, որտեղ մոբիլիզացվել է վարչական ռեսուրս, ելույթ է ունեցել նաև «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Իվանիշվիլին ելույթ է ունեցել ամբիոնից՝ շրջապատված զրահակայուն ապակիներով, որոնք հատուկ իր ելույթի համար բեմում տեղադրված էին առանձին։ Նա մեկուսացված է եղել նաև սեփական կուսակցության անդամներից, իսկ ելույթն ավարտելուց հետո սեղմել է միայն վարչապետ Իրակլի Կոբախիձեի ձեռքն ու լքել բեմը։
Մեկ ամիս առաջ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարեց, որ հետաքննում է Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերը, որը կազմակերպել և ֆինանսավորել են Ուկրաինայում գտնվող Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները և իրավապահ մարմինների նախկին աշխատակիցները։ ՊԱԾ-ը չի հստակեցրել, թե երբ և ինչ հիմքով է սկսվել հետաքննությունը։
