Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա, որոնց համաձայն փոխում է ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության կարգը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Գործող օրենքով ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության մրցույթը հայտարարում է նախագահը, ինչպես նաև՝ ձևավորում թեկնածուների ընտրող հանձնաժողովը, այնուհետև ընտրված թեկնածուներին ներկայացնում խորհրդարան։ Փոփոխությունների համաձայն՝ հանձնաժողովի ստեղծումը, թեկնածուների ընտրությունն ու ներկայացումն իրականացնելու է խորհրդարանի նախագահը, իսկ վերջնական ընտրությունը տեղի կունենա խորհրդարանի պարզ մեծամասնությամբ, ինչը, ըստ նախագահի, կնշանակի միակուսակցական որոշում։
«100 ձայնի փոխարեն 76 ձայնով նախագահի և անդամների ընտրությունը վերացնում է կոնսենսուսի վրա հիմնված որոշումների անհրաժեշտությունը և մեծացնում բևեռացման վտանգը։ Վետոն ծառայում է այս կոնսենսուսի պահպանման նպատակին»,- ասել է նախագահը։
Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին առաջարկում է ԿԸՀ նախագահին ու անդամներին ընտրել առնվազն 90 ձայնով, ինչպես եղավ հանրային պաշտպանի դեպքում։ Նախագահը կարծում է, որ դա անհրաժեշտ է ընտրությունների և ընտրական վարչարարության նկատմամբ վստահությունը պահպանելու և ամրապնդելու համար։
Խորհրդարանը հունիսի 13-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Օրինագծի նախաձեռնողները եղել են «Վրացական երազանքի» անդամներ՝ Մամուկա Մդինարաձեն, Գիվի Միքանաձեն, Դավիթ Մաթիկաշվիլին, Ռատի Իոնաթամիշվիլին և Իրակլի Շատակիշվիլին։
Ընտրական օրենսդրության կատարելագործումը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանի համար սահմանված 12 պայմաններից մեկն է։ Հունիսի 22-ին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Վրաստանն այս ուղղությամբ «որոշակի առաջընթաց» է գրանցել։ Եվրահանձնաժողովը Վրաստանին կոչ է արել հրաժարվել ընտրական օրենսդրության փոփոխություններից, որոնք փոխում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակման կարգը։
