Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վաղը՝ դեկտեմբերի 18-ին, ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում։ Նրան Ստրասբուրգ է հրավիրել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Պաշտպանության նախկին փոխնախարարը և նրա ազգականը ձերբակալվել են 1.3 միլիոն լարիի յուրացման մեղադրանքով
- 6 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
Մեցոլան Եվրախորհրդարանի համերաշխությունն է հայտնել Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր խորհրդարանական ընտրություններից հետո վերջին մի քանի շաբաթների ընթացքում բողոքի ակցիա են իրականացնում Թբիլիսիի փողոցներում։
«Մենք տեսնում ենք ձեզ, լսում ենք ձեզ և կանգնած ենք ձեր կողքին», - ասել է Ռոբերտա Մեցոլան՝ կոչ անելով ԵՄ-ին վճռական քայլեր ձեռնարկել՝ ներառյալ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության համար պատասխանատու անձանց պատժամիջոցների ենթարկումը։
Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը Եվրախորհրդարանում կսկսվի Թբիլիսիի ժամանակով 11:30-ին։ Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանի հրավերը «ներկայացում» է անվանել և այն համեմատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթի հետ։
«Մեր ունեցած տեղեկություններն այն են, որ նրանք պատրաստվում են Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել Եվրախորհրդարանի նիստին, որտեղ փոքրիկ ներկայացում է տեղի ունենալու,
նրա առջև պետք է ոտքի կանգնենք, ինչպես Զելենսկիի դեպքում և իր ելույթն ավարտի ծափահարություններով։
Պարզ ներկայացումներով կոնկրետ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները չեն կարողանա ազդել մեր երկրում իրադարձությունների զարգացման վրա, իսկ նման պարզ ներկայացումները ոչ մի ազդեցություն չեն ունենա»,- ասել է Կոբախիձեն։
Սալոմե Զուրաբիշվիլիին Եվրախորհրդարան հրավիրելու նախապատմությունը Վրաստանում նոյեմբերի 28-ից շարունակվող բողոքի ցույցերն են, որոնք հաջորդել են «Վրացական երազանքի»՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կասեցնելու որոշմանը։ Բազմիցս ցրված հանրահավաքի մասնակիցները պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և հանրահավաքի ընթացքում ձերբակալված անձանց ազատում։
Նշենք, որ նոյեմբերի 28-ին ընդունված բանաձևով Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ճանաչվել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից։
