Հատուկ քննչական ծառայությունը երկու անձի է ձերբակալել «Մթավարի արխիի» լրագրողի և օպերատորի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Երեկ՝ հուլիսի 25-ին, Լադո Մենաբդեն ու Մանուչար Խավանաձեն Լանչխութիի մունիցիպալիտետի Սուփսա գյուղում ռեպորտաժի վրա են աշխատել, երբ անծանոթ մարդիկ հարձակվել են նրանց վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Հատուկ քննչական ծառայության տեղեկություններով՝ քննությամբ պարզվել է, որ հեռուստաընկերության աշխատակիցները Սուփսայում բնակվող եղբայրների կողմից ենթարկվել են բանավոր և ֆիզիկական բռնության։
«Մեղադրյալ Վ.Ի.-ն նրանց հասցեին բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ է հասցրել։ Միաժամանակ լրագրողը ֆիզիկական հարձակման է ենթարկվել Վ.Ի.-ի եղբոր՝ Ա.Ի.-ի կողմից, որը բռունցքով մի քանի հարված է հասցրել նրա գլխի և դեմքի շրջանում, ինչի հետևանքով Վլադիմիր Մենաբդեն ֆիզիկական ցավ և վնասվածք է ստացել շուրթերի շրջանում։ Ա.Ի.-ն վնասել է նաև «Մթավարի արխիի» հեռուստաընկերության տեսախցիկը և բանավոր վիրավորել լրագրողին և օպերատորին»,- հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։
Եղբայրները ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը վերաբերում է անձին մասնագիտական գործունեության հետ կապված՝ բռնությամբ կամ բռնության սպառնալիքով հետապնդելուն։ Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելուց հետո Լադո Մենաբդեն ասել է, որ ակնկալում է հոդվածի ծանրացում, քանի որ «գործ ունենք բռնության, ինչպես նաև ուրիշի ունեցվածքի վնասման հետ»։
