Վրաստանի տարածքում սպառողների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, խախտումները կանխելու և խախտված իրավունքների վերականգնմանը նպաստելու համար Մրցակցության ազգային գործակալությունը նոյեմբերի 1-ից սկսել է դիմումների ընդունումն ու քննարկումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
Գործակալությանը դիմելու իրավունք ունի ցանկացած անձ։ Գործակալությունը կուսումնասիրի այն փաստերը, որոնք առաջացրել կամ կարող են առաջացնել սպառողների խմբի շահերի խախտում։
Եթե սպառողը ապրանքը ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում հայտնաբերում է թերություն, ապա ապացուցման պարտականությունը դրվում է վաճառողի վրա, իսկ եթե թերությունը հայտնաբերվում է 6 ամիս հետո՝ ապացուցման պարտականությունը կրում է սպառողը։
Նոր օրենքի համաձայն՝ ներդրվում է 14-օրյա անվերապահ վերադարձի քաղաքականություն, որը վերաբերում է միայն առցանց գնումներին։
Ինչ վերաբերում է ընթացակարգային մասին, խախտման փաստը պարզելու դեպքում, գործակալությունը վաճառողին ողջամիտ ժամկետ կսահմանի՝ խախտումը վերացնելու համար, իսկ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարման դեպքում վաճառողը կտուգանվի։
Օրենքով սահմանված կարգով վաճառողը պարտավոր է պատվիրատուին տրամադրել ամբողջական և ճշգրիտ տեղեկություն ապրանքի տեսակի, բնութագրերի, պիտանիության և այլնի մասին։ Նաև պետք է տրամադրի հստակ, հասկանալի ցուցում վաճառված ապրանքների կամ ծառայությունների և միավորի գնի վերաբերյալ:
Գործում է թեժ գիծ՝ (032) 2 05 4422, 598 05 4422, որին ցանկացած հետաքրքրված անձ կարող է զանգահարել և ստանալ կարևոր և հետաքրքրող տեղեկություն։
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի նպատակը երկրում սպառողների պաշտպանության բարձր մակարդակի ապահովումն է, և դա Վրաստանի և Եվրամիության միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի պարտավորության մաս է կազմում։
