Մոսկվայի մարզում Sukhoi Superjet 100 ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել են երեք օդաչուներ։ Ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռը պատկանել է «Գազպրոմ» պետական կորպորացիային և վերանորոգման աշխատանքներ կատարելուց հետո փորձնական թռիչք էր իրականացնում։ Վթարի ենթարկված Sukhoi Superjet 100 ինքնաթիռը գործարկվել է տասը տարի առաջ՝ 2014 թվականին։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ։ Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռի կործանման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։
Sukhoi Superjet 100-ը ռուսական մարդատար ինքնաթիռ է։ «Ազիմուտ» և Red Wings ավիաընկերությունները հենց այս ինքնաթիռներով են չվերթներ իրականացնում Ռուսաստանի և Վրաստանի միջև։
Ներկայում Red Wing-ի նավատորմում կա 20 Sukhoi SuperJet 100: Ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ յուրաքանչյուրը համապատասխանում է տեխնիկական պահանջներին և անվտանգության միջազգային չափանիշներին։ «Ազիմուտին» է պատկանում 20 SuperJet 100:
Սա առաջին դեպքը չէ, երբ Sukhoi SuperJet 100 ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվում։ 2019 թվականի մայիսին «Աերոֆլոտի» սեփականությունում գտնվող այս ինքնաթիռը Մոսկվայից Մուրմանսկ էր թռչում, երբ թռիչքից կես ժամ անց ստիպված եղավ վերադառնալ Շերեմետևո օդանավակայան։ Վայրէջքի ժամանակ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Օդանավի մեջ եղել է 78 մարդ, որից 41-ը մահացել է։
