«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներն ու համակիրները մեքենաներով երթ են սկսել Ծալենջիխայից, որը պետք է ավարտվի ժամը 16:30-ին՝ Թբիլիսիում, նախագահի աշխատակազմի մոտ։ Ինչպես նրանք են ասում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով 150 հազար ստորագրություն են իրենց հետ բերում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Այսօր շատ կարևոր է։ Մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիներ, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, ստորագրեցին Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջը։ Վրաստանում իսկապես աննախադեպ ակտիվություն ու համախմբվածություն էր։ Այսօր, խորհրդանշորեն՝ հաղթած Ծալենջիխայից ենք շարժվել։ Սալոմե Զուրաբիշվիլին շատ քիչ ժամանակ ունի, նա պետք է որոշի՝ ընտրում է Եվրոպան, թե Ռուսաստանը»,- ասել է «Ազգային շարժման» անդամ Սոփո Ջափարիձեն։
Կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ նախագահը պարտավոր է ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ «մեր եվրոպական ապագան ապահովելու համար անհրաժեշտ են ազատ ժողովրդավարական ընտրություններ»։
Երթին մասնակցում է նաև Ծալենջիխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Գիորգի Խարչիլավան։
«Այս ստորագրություններում կան մարդիկ, ովքեր այլ կուսակցությունների ներկայացուցիչներ են, բայց նրանք մարդկային ու բարձր քաղաքական մակարդակով հասկանում են, որ Վրաստանի երրորդ նախագահը պետք է լինի ազատ, և ազատ միջավայր լինի գալիք ընտրություններին։ Կան մարդիկ, ովքեր պետական մտածողություն ունեն, և նրանց համար քաղաքականությունից ավելի ընդունելի է, որ երրորդ նախագահը իր բաճկոնների պատճառով չի կարող բանտում լինել։ Սա ոչ թե մեկ կուսակցության, այլ միասնական ազգի կամքն է, որին պետք է ուշադրություն դարձնի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին»,- ասել է Խարչիլավան։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ի պատասխան փետրվարի վերջին Լոնդոնում կայացած միջազգային միջոցառման ժամանակ հնչած հարցին, ասել է, որ Վրաստանում ազատ և արդար ընտրությունները կախված չեն նրանից, թե որտեղ կլինի Սահակաշվիլին։ «Նա բանտում գտնվող քաղաքական հակառակորդ չէ, Նավալնին չէ»,- ասել է Զուրաբիշվիլին։
2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում ձերբակալված Վրաստանի երրորդ նախագահը առողջական վիճակի վատթարացման պատճառով 2022 թվականի մայիսի 12-ից գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման մեջ՝ այսպես կոչված «բաճկոնների» գործով։ Երրորդ նախագահը չի ընդունում մեղքը և ասում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում և Պուտինի գերին է։
