Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նորընտիր նախագահ Բադրա Գյունբայի հայտարարության համաձայն՝ Վրաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու ճանաչել Աբխազիայի անկախությունը։ Այս մասին նա հայտարարել է ռուսական պետական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, իհարկե, փոխգործակցության և վրաց-աբխազական հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել միայն Վրաստանի կողմից մեր երկրի անկախության ճանաչման, ինչպես նաև ուժի չկիրառման վերաբերյալ հիմնարար փաստաթղթերի ստորագրման պայմաններում։
Մեզ համար կարևոր է հասկանալ, որ Վրաստանն իսկապես պատրաստ է նման քայլերի։ Վաղ թե ուշ մեր հարևանները պետք է հասկանան և ընդունեն այն իրականությունը, որում մենք հայտնվել ենք», - ասել է Գյունբան:
Դե ֆակտո նախագահը նշել է, որ Աբխազիան ճանաչված է Ռուսաստանի կողմից և երախտագիտություն է հայտնել երկրի ղեկավարությանը, ինչպես նաև ռուս ժողովրդին։
«Մենք ճանաչված ենք Ռուսաստանի Դաշնության կողմից, ինչի համար մենք երախտապարտ ենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևին և, իհարկե, ռուս ժողովրդին, ով աջակցեց այս որոշմանը»:
Մենք միշտ ջերմ հարաբերություններ ենք ունեցել ռուսական պետության և ռուս ժողովրդի հետ։ Մեզ կապում են բարեկամական կապերը՝ պատմական, մշակութային։ Մեզ համար կարևոր է պահպանել նման սերտ փոխգործակցությունը և
մեր պետականության հետագա ճանաչման հարցը կարող է լուծվել նաև Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակներում, քանի որ հենց Ռուսաստանն է մեզ աջակցում Աբխազիայի ճանաչման ընդլայնման հարցերում, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք», - ասել է Բադրա Գյունբան։
Գյունբան, այսպես կոչված, արտահերթ նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելուց երկու օր անց մեկնել է Մոսկվա և մարտի 5-ին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ընտրություններում» նա Կրեմլի կողմից աջակցվող թեկնածու էր։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կօգնի Սոխումիին ընդլայնել իր միջազգային կապերը։
