ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը Կոնգրեսում Վրաստանի թեմայով լսումների ժամանակ ասել է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը փորձում է երկակի խաղ խաղալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
«Հիմա շատ կարևոր է գիտակցել, որ «Վրացական երազանքի» իշխանությունը փորձում է երկակի խաղ խաղալ։
Նրանք ցանկանում են քննադատել ԱՄՆ-ին, քննադատել իրենց եվրոպացի գործընկերներին և միաժամանակ ասել իրենց ժողովրդին, որ կրկին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին են։ Սա անազնիվ է։ Կարծում եմ, որ մեզ և միջազգային հանրության համար կարևոր է վրացի ընտրողներին և վրաց ժողովրդին պարզ ասել, որ կա հստակ ընտրություն։ Նրանք իրենք պետք է որոշում կայացնեն, սակայն ճանապարհը, որով «Վրացական երազանքը» ուղեկցում է նրանց, չի գնում դեպի անդրատլանտյան ապագա, որը ցանկանում է վրաց ժողովուրդը»,- ասել է պետքարտուղարի օգնականի տեղակալը։
Իր ելույթում նա նաև նշել է, որ 2024 թվականը վճռորոշ տարի է Վրաստանի ապագայի համար, և ԱՄՆ-ը Վրաստանի կառավարության հետ զրույցում ընդգծել է ազատ և արդար ընտրությունների ապահովման կարևորությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր կայացած ճեպազրույցում արձագանքել է Կոնգրեսում արված հայտարարություններին և ասել, որ լսել է «բազմաթիվ անարդար գնահատականներ»։ Նրա գնահատմամբ՝ «իրականում դա կոնկրետ քաղաքական գործիչների կողմից հարձակում էր Վրաստանի պետության վրա»։ Նույն ճեպազրույցում վարչապետն ասել է, որ այսօր «Վրացական երազանքն» այլընտրանք չունի։
