Կանադան մտադիր է պատժամիջոցներ կիրառել Վրաստանում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց նկատմամբ։ Այս մասին Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարների հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
Մելանի Ջոլիի խոսքով՝ Կանադան համերաշխ է վրաց ժողովրդի հետ և շատ մտահոգված է, թե ինչ է փորձում անել Ռուսաստանը Վրաստանում։
«Այնպես որ, մենք կհետևենք օրինակին, կպատժենք առանցքային անձանց, ինչպես նաև ձեռնարկություններին, կազմակերպություններին, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումների կամ կոռուպցիայի մեջ՝ հիմնվելով մեր պատժամիջոցների ռեժիմի վրա: Այնպես որ, մոտ օրերս ինձանից ավելի շատ կլսեք այս հարցի մասին»,- ասել է դիվանագետը։
Այսօր Բալթյան երկրները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան վիզային սահմանափակումներ են մտցրել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ՆԳՆ 10 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Ըստ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնայի, նրանց արգելվել է մուտքը նշված երկրներ՝ Վրաստանում օրինական բողոքի ցույցերի ագրեսիվ ճնշմամբ մարդու իրավունքների լուրջ խախտումներին մասնակցելու պատճառով։
Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրագեն մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել Վրաստանի կառավարության որոշման առնչությամբ՝ չգնալ եվրաինտեգրման ճանապարհով մինչև 2028 թվականը, չնայած այն բանին, որ Եվրամիությունը մշտապես հայտարարում է, որ դուռը բաց է և Վրաստանի կառավարությանը մնում է համապատասխան բարեփոխումներ իրականացնել, գնալ ժողովրդի աջակցած ճանապարհով։ Միևնույն ժամանակ, Բայբա Բրագեն նշել է, որ Վրաստանում առկա իրավիճակը՝ բողոքի ճնշում, հարյուրավոր մարդկանց ձերբակալություններ և բռնություններ, մի բան է, որի մասին իրենք չեն կարող լռել։ «Ուստի մենք միջոցներ կձեռնարկենք, որոնք կազդեն հանցագործների վրա»,- ասել է Լատվիայի արտգործնախարարը։
Այս թեմայով՝
Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ
