«Համաձայնություն չկար, և մենք հետին թվով իմացանք Չորչանայի դիտակետի ստեղծման մասին: Երբ իմացանք, որ տրակտորները աշխատում են, և այնտեղ նոր դիտակետ պետք է կառուցվի, ես կապ հաստատեցի նրա հետ և ասացի [Գախարիային], որ դա հնարավոր չէ անել: Սա կարող էր հանգեցնել լարվածության սրման: Փրկվեցինք: Մենք կորցրեցինք հարյուրավոր հեկտար անտառ, այդ մարդիկ կորցրեցին իրենց արոտավայրերը. սա ամենափոքր սպառնալիքն էր, որը կարող էր հետևել դրան: Մենք կարող էինք ընդհանրապես պատերազմի բախվել», - դատախազությունից հեռանալուց հետո ասել է ներքին գործերի նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Հունիսի 14-ին դատախազության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ հետաքննություն է ընթանում սաբոտաժի, ծանրացուցիչ հանգամանքներում սաբոտաժի փորձի, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա կազմակերպությանը կամ օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող կազմակերպությանը օգնելու և Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության համար միջոցների մոբիլիզացման փաստերի վերաբերյալ:
«Ընթացիկ քննության շրջանակներում, այլ հարցերի շարքում, ուսումնասիրության առարկա է Վրաստանի նախկին ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կողմից 2019 թվականի օգոստոսի 24-ին Չորչանա գյուղի մոտ, օկուպացիոն գծի երկայնքով ձեռնարկված գործողությունը», - պարզաբանել է դատախազությունը՝ հավելելով, որ այս դրվագի կապակցությամբ որպես վկա հարցաքննվել է Վախթանգ Գոմելաուրին, որը 2019 թվականի օգոստոսին զբաղեցնում էր Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։
«Այդպես չի լինում, որ Ներքին գործերի նախարարը լսել է որևէ սպառնալիքի մասին, և ես գնացել է այնտեղ, որ դիտակետ տեղադրի։ Նման բանն անընդունելի է։ Սա իսկապես կարող է մեծ աղետի հանգեցնել։ Մենք ստեղծել ենք շարժական պարեկային խմբեր, մենք համաձայնության ենք եկել դրա շուրջ, մենք ավելացրել ենք այն։ Դիտակետ չենք տեղադրել, բայց բերել ենք պարեկային մեքենաներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք այնտեղ էին շարժվում մեր քաղաքացիներին պաշտպանելու համար։ Կարծում եմ՝ դա ոչ մի դեպքում չպետք է ստեղծվեր, դա կլիներ Գիորգի Գախարիան, Վախթանգ Գոմելաուրին կամ ով էլ որ լինի, նա պետք է համաձայնեցներ այս մասին անվտանգության ծառայության հետ։ Հետո համատեղ տեղեկատվությունը, մշակված, պետք է հասներ վարչապետին։ Հետո պետք է տեղեկացվեր ԵՄ դիտորդական առաքելությունը և մեզ ասվեր՝ կամ դուք եք կարգավորում, կամ մենք պետք է բերենք։ Սա տեղի չունեցավ։ Ամեն դեպքում, նրանք ինձ հետ համաձայն չէին, և եթե նրանք այլուր համաձայնեին, բոլորը կասեն իրենց ասելիքը», - ասել է Վախթանգ Գոմելաուրին։
Նա ասել է, որ դեմ էր դիտակետի կառուցմանը։ «Մենք դեմ էինք դրան, ոչ միայն ես, այլև ամբողջ ծառայությունը։ Մենք նաև հիշում ենք Օթխոզորիայի հարցը, այն գրեթե սրվեց և մեծ աղետ տեղի ունեցավ։ Այս մարդը մահացավ, և սա կարող էր հանգեցնել ավելի մեծ բանի՝ մարդկանց սպանության։

Մենք նրան խորհուրդ տվեցինք մեր փորձից ելնելով այլ բան անել, բայց Գախարիան պատասխանեց, որ «վտանգները մեծ են, և մենք պետք է դա անենք»։
Ասացինք նայեք ուրեմ՝ դուք գիտեք ձեր գործը, ղեկավարությունը, վարչապետը, չէ՞ որ Պետական անվտանգության ծառայության ղեկավարը երկրի կառավարիչը չէ։ Մենք բոլորին տեղյակ պահեցինք իրավիճակի մասին», - ասել է Վախթանգ Գոմելաուրին։
Ներքին գործերի նախարարությունը 2019 թվականի օգոստոսի վերջին Խաշուրիի շրջանի Չորչանա գյուղում դիտակետ տեղադրեց։ Մի քանի օր անց Բիձինա Իվանիշվիլին Գախարիային առաջադրեց որպես վարչապետի թեկնածու։ Վարչապետի պաշտոնավարման ընթացքում Թեա Ծուլուկիանին փոխվարչապետ էր։ Այժմ նա ղեկավարում է «Վրացական երազանքի» խորհրդարանի այսպես կոչված քննիչ հանձնաժողովը, որտեղ Գախարիային կանչեցին ապրիլի 14-ին և հարցեր տվեցին Չորչանայի դիտակետի վերաբերյալ։
«Գլխավոր նպատակը Վրաստանից Չորչանայի 1800 հեկտար անտառ կտրելն էր՝ հիմնվելով կեղծ քարտեզի վրա։ Դա էր գլխավոր նպատակը։ Այսօր մենք ունենք այն հիմնական արդյունքը, որ օկուպացիոն գիծը գտնվում է ճիշտ այնտեղ, որտեղ այն քարտեզի վրա և գետնի վրա էր», - ասել է Գախարիան։
Գախարիայի հայտարարությանը ի պատասխան՝ Ծուլուկիանին ասել է, որ Պետական անվտանգության ծառայության համար դիտակետի տեղադրումը անակնկալ էր։ «Կան դիտակետեր, և գիծը փոխվել է մեկուկես կիլոմետրով՝ ի պատասխան ձեր կողմից անակնկալ արվածի, և Պետական անվտանգության ծառայությունը դրա մասին իմացել է օսերից՝ թեժ գծի միջոցով։ Այնուհետև ՊԱԾ-ը կանխել է սպառնալիքը, որպեսզի այնտեղ ինչ-որ մեկը կրակ չբացի, և ձեր կողմից տեղադրված այս դիտակետը չոչնչացվի», - պատասխանել է Ծուլուկիանին Գախարիային։
«Մենք ուժեղ ՊԱԾ ենք ունեցել ուրեմ, եթե օսերն են հաղորդել դրա մասին։ Աշխատանքները ընթանում էին ամբողջ թափով՝ այնտեղ աշխատում էին չորս նախարարություններ։ Ճանապարհի և դիտակետի կառուցումը համաձայնեցվել է այն ժամանակվա ՊԱԾ-ի ղեկավարի [Վախթանգ Գոմելաուրի], վարչապետի, բոլոր անհրաժեշտ գերատեսչությունների, տեղական իշխանությունների, իսկ ենթակառուցվածքների նախարարությունը իր սարքավորումներով ակտիվորեն մասնակցել է գործընթացին՝ բոլորը ամեն ինչ գիտեին», - նշել է Գախարիան։
Ցխինվալիի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները մինչ օրս պահանջում են վերացնել Չորչանայի մոտ գտնվող դիտակետը։
