Վրաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Նուգզար Ծուրծումիային մահացած են գտել Խոբիում գտնվող իր տանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
27-ամյա մարզիկի մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։
Նուգզար Ծուրծումիան 22 տարեկանում աշխարհի չեմպիոն է դարձել 2019 թվականին Ղազախստանում կայացած առաջնությունում։ Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում վրացի մարզիկը 12 տարի անց առաջին անգամ նվաճեց ոսկե մեդալ։
Նուգզար Ծուրծումիան աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ։ Բացի այդ, նա եղել է Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր։
2022 թվականին ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան Նուգզար Ծուրծումիային 55 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշների համաշխարհային դասակարգման աղյուսակում ընդգրկել է չորրորդ հորիզոնականում։
