Առողջապահության նախարարության տվյալներով՝ խորհրդարանի մոտ, ռուսական օրենքի դեմ տեղի ունեցած հանրահավաքից, որը ցրվել է հատուկ նշանակության ջոկատների կողմից, 15 ցուցարար է տեղափոխվել տարբեր բուժհաստատություններ։ Նրանց թվում կան նաև ոստիկաններ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Մայիսի 1-2-ին շտապ օգնության համակարգման և շտապ օգնության խմբերը 15 հոգու տեղափոխել են տարբեր կլինիկաներ։ Տուժածներից մի քանիսը լքել են կլինիկան և դուրս են գրվել»,- հայտնել են նախարարությունից։ Նրանց տվյալներով՝ երեկ բողոքի ցույցի շրջակայքում մոբիլիզացվել է շտապ օգնության 20 բրիգադ։
Տուժածներն ունեցել են տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի և մարմնի տարբեր մասերի վերքեր, ինչպես նաև թունավորում և շնչառական բարդություններ։
Մայիսի 1-ին խորհրդարանի շենքի բակում տեղակայված հատուկ ջոկատայինները կիրառել են պղպեղի սփրեյ, ջրցան մեքենաներ և փրփուր, ինչպես նաև արցունքաբեր գազ։ «Նյու Հոսփիտալս» կլինիկա է տեղափոխվել 26-ամյա Նիկա Դեմուրիշվիլիին, ով, հավանաբար, ռետինե գնդակի հետևանքով վնասվածք է ստացել աչքի շրջանում։
Մյուս ցուցարարներն ասում են, որ իրենց դիպել է ռետինե փամփուշտներ: Լրագրող Դաթո Թամազաշվիլիի խոսքով՝ ինքը հստակ տեսել է, որ կրակել են խորհրդարանի դարպասից։ Երեք փամփուշտ դիպել է նրա ոտքերին։
Վիրավորվել է նաև «Գիրչի - ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ, Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր Ցոտնե Կոբերիձեն։ Նրա խոսքով՝ որովայնի և ձեռքի վերքերը ստացվել են ռետինե փամփուշտներից։
Ներքին գործերի նախարարությունը հերքում է, որ հանրահավաքը ցրելու համար ռետինե փամփուշտներ է կիրառել։ «Ներքին գործերի նախարարության աշխատակիցներից ոչ մեկը ռետինե փամփուշտներ չի օգտագործել»,- ուշ գիշերին արտակարգ ճեպազրույցի ժամանակ ասել է փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Նա հանրահավաքի մասնակիցներին մեղադրել է «դյուրավառ գազեր և անհայտ ծագման գազեր» օգտագործելու մեջ։
