Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Ըստ կուսակցության տարածած հայտարարության՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ և տևել է մեկ ժամ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
«Մակրոնը նշել է, որ ցավում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար և ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ այս իրավիճակի լիակատար լիցքաթափման գործում։ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և ողջունել համատեղ ջանքերի գաղափարը»,- ասված է «Վրացական երազանքի» հայտարարության մեջ։
Ինչպես հայտնել են կուսակցությունից, Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են հաջորդ օրերին կրկին կապ հաստատել և գնահատել ձեռք բերված առաջընթացը։
Ֆրանսիական կողմը նույնպես տեղեկություն է տարածել հեռախոսազրույցի մասին։ Ելիսեյան պալատի հայտարարության համաձայն՝ հանրապետության նախագահը Իվանիշվիլիի հետ զրույցում դատապարտել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումները։
«Նա կոչ է արել ազատ արձակել բոլոր կամայականորեն ձերբակալվածներին և հարգել խոսքի և հավաքների ազատությունը: Նա ևս մեկ անգամ իր ափսոսանքն է հայտնել, որ Վրաստանը շեղվել է եվրոպական ուղեծրից և ընդգծել է իր համոզմունքը, որ Եվրամիության և Վրաստանի հարաբերությունների վրա միանշանակ կազդեն այն որոշումները, որոնք կայացվել են կամ կկայացվեն ապագայում»,- կարդում ենք Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Էմանուել Մակրոնը նաև կոչ է արել ներառական երկխոսություն սկսել բոլոր քաղաքական խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ հարգելով վրաց ժողովրդի եվրոպական և ժողովրդավարական նկրտումները, ինչը նա ևս մեկ անգամ ողջունել է։
Դեկտեմբերի 7-ին Էմանուել Մակրոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Զուրաբիշվիլին, ով հրավիրված էր Փարիզի Աստվածամոր տաճարի բացմանը, X հարթակում գրել է, որ «խորը քննարկում» է ունեցել Մակրոնի և նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ բացահայտելով «գողացված ընտրությունները և չափազանց տագնապալի բռնաճնշումները վրաց ժողովրդի դեմ»։
