Աբխազիայից բռնի տեղահանված 44-ամյա Զամիր Կվեկվեսկիրին, ով հինգ օր առաջ բենզին է լցրել իր վրա և ինքնահրկիզվել Բռնի տեղահանվածների գործակալության մոտ, մահացել է Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայում։ Այս մասին տեղեկություն է տարածել Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
«Զամիր Կվեկվեսկիրին հունվարի 27-ին իր մարմնին դաժան ինքնավնասում է հասցրել։ Նա տեղափոխվել է բուժհաստատություն, սակայն, չնայած բժիշկների ջանքերին, ցավոք, նա մահացել է»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Զամիր Կվեկվեսկիրին ինքնասպանության փորձ է կատարել Բռնի տեղահանվածների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալության մուտքի մոտ։ Նրա քույրը՝ Լալի Կվեկվեսկիրին, «Մթավարի» ալիքին տված հարցազրույցում ասել է, որ նա տարիներ շարունակ սպասել է, թե երբ են իրեն բնակարանով ապահովելու։
«Փաստարկն այն էր, որ հերթ կանգնեին, կգար ժամանակը և կբավարարվեր։ Նա ունի տղա և դուստր, 20 քմ բնակարանում ապրում էին ամուսինները և երկու երեխաները։ Նա բարկացել է և եկել գործակալություն», - Լալի Կվեկվեսկիրիի խոսքով՝ ինքնասպանության փորձից մեկ ժամ անց գործակալությունից զանգահարել են Զամիր Կվեկվեսկիրիի ընտանիքի անդամին և ասել, որ նրանք «ձեռքի տակ ունեն իրենց փաստաթղթերը և կկապվեն իրենց հետ»:
Զամիր Կվեկվեսկիրին մարմնի 65%-ն այրվածքներ է ստացել։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Հանրային պաշտպանի զեկույցի համաձայն՝ 2023 թվականին Վրաստանում հաշվառված է եղել 95 308 բռնի տեղահանված ընտանիք։ Դրանցից 54 862-ը վերաբնակեցվել են երկարաժամկետ կացարաններ, մինչդեռ 51 845 ընտանիք մնացել է հերթացուցակում՝ տարբեր երկարաժամկետ վերաբնակեցման ծրագրերով: Ըստ նույն զեկույցի՝ ավելի քան 500 տեղահանված ընտանիքներ ապրում էին 29 օբյեկտներում, որոնք վտանգավոր էին նրանց կյանքի և առողջության համար։
