Խորհրդարանը 79 ձայնով աջակցել է Քեթևան Թուրազաշվիլիի խորհրդարանի անդամի լիազորությունների ճանաչմանը։ Նա օրենսդիր մարմնում կփոխարինի հանրային պաշտպան ընտրված Լևան Իոսելիանիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Քեթևան Թուրազաշվիլին զբաղեցրել է «Քաղաքացիներ» կուսակցության գործադիր քարտուղարի պաշտոնը և եղել է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների կուսակցության ցուցակի երրորդ անդամը։
Քեթևան Թուրազաշվիլին մասնագիտությամբ իրավաբան է։ Վրաստանի փաստաբանների միության անդամ է ընդհանուր մասնագիտությամբ։ 2018-2020 թվականներին ղեկավարել է Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի ուսումնական կենտրոնը։ 2005-2018 թվականներին աշխատել է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում և ղեկավարել է «Իմեդի» հեռուստաընկերության, «Կախեթական ավանդական տնտեսությունում» (KTW Group), «Նոր տեսլական» բժշկական ընկերության, եկամուտների ծառայության կադրերի կառավարման բաժինները և այլն։
Մարտի 7-ին խորհրդարանը Լևան Իոսելիանիին ընտրեց Վրաստանի հանրային պաշտպանի պաշտոնում՝ 6 տարի ժամկետով։ Իոսելիանին մինչ այդ զբաղեցրել է նաև խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը։
