Լեռնային Աջարիայի Խուլոյի և Քեդայի մունիցիպալիտետներում ձնահյուս և սողանք է առաջացել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Խուլոյի Թխիլվանա գյուղում ձնահյուսը ավերել է Բոլքվաձեների տունը։ Դեպքի ժամանակ տանը եղել են ամուսինները։ Մևլուդ Բոլքվաձեն ողջ է մնացել, իսկ 63-ամյա Ֆաթի Բոլքվաձեն զոհվել է։ Այս պահին գյուղը կտրված է արտաքին աշխարհից։
Քեդայի Ծոնիարիս գյուղում առաջացած սողանքային գործընթացների հետևանքով մահացել է 55-ամյա Թեմուր Բարամիձեն։ Նա Աջարիայի ոստիկանության բաժնի Քեդայի շրջանի վարչության կրտսեր տեսուչ էր։ Սողանքի պահին Թեմուր Բարամիձեն մենակ է եղել իր տանը։
«Սարսափելի վատ եղանակ է։ Կենտրոնական ճանապարհները փակ են, քանի որ ամեն 100 մետրը մեկ սողանք է լինում։ Որոշ գյուղերի հետ կապվել հնարավոր է շրջանցիկ ճանապարհներով։ Շտապօգնության մեքենաները չեն կարող տեղաշարժվել»,- «Վրաստանի լուրերին» ասել է Քեդայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մամուկա Փարտենաձեն։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև փետրվարի 8-ը Վրաստանում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ առատ (հիմնականում արևմտյան շրջաններում), լեռնային շրջաններում սպասվում է մառախուղ, բուք, ճանապարհներին մերկասառույց, ձնահյուսի վտանգ, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում։ Ծովում հնարավոր է ուժեղ՝ մինչև 6 բալանոց փոթորիկ։
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, ներառյալ առատ ձյունը, բուքը և ձնահյուսի վտանգը, ավտոճանապարհների որոշ հատվածներում սահմանափակումներ են մտցվել։
