Նոյեմբերի 1-ի վաղ առավոտյան, Լենտեխիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գիա Օնիանիի գրասենյակի ուղղությամբ չորս անգամ կրակել են։ Կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել քաղաքապետի աշխատասենյակում։ Քաղաքապետարանի շենքը Լենտեխիի ոստիկանության բաժնի հակառակ կողմում է։ Ոստիկանությունն առայժմ ոչ ոքի չի ձերբակալել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
 - 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
 - 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
 - 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
 
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 236-րդ և 187-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են հրազենի, ռազմամթերքի ապօրինի գնելուն ու պահելուն և դիտավորյալ ուրիշի գույքը վնասելուն։
Լենտեխիի մունիցիպալիտետի քաղաքապետը կատարվածի առնչությամբ մեկնաբանություն չի անում: Տեղեկություն է տարածվում, որ Գիա Օնիանին ընդհարում է ունեցել մրցույթներին մասնակցող խմբերից մեկի հետ, որին հանցագործներ են հովանավորում։
«Վրացական երազանքի» անդամ Գիա Օնիանին Լենտեխիի մունիցիպալիտետի քաղաքապետ է ընտրվել 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում։ 2009-2012 թվականներին աշխատել է պարեկային տեսուչ, 2012-2014 թվականներին ՆԳՆ մարտավարական բաժնում՝ սկզբում որպես վարչության պետի տեղակալ, ապա, որպես պետ։ 2014-2017 թվականներին Գիա Օնիանին ղեկավարել է «Նիկորա Թրեյդ» ՍՊԸ-ի մոնիտորինգի բաժինը, 2017-2021 թվականներին աշխատել է BMS GROUP-ում։
																
                  