Իշխանության գալու դեպքում «Լելո» կուսակցությունը բնակչությանը խոստանում է, որ կենսաթոշակն աստիճանաբար կհասցնի 1000 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Լելոյի» հաշվարկներով՝ կենսաթոշակները 200 լարիով բյուջեից կարող են ավելացվել հենց 2024 թվականին, եթե ձեռնարկվեն հետևյալ միջոցները. ենթակառուցվածքների նախարարության ծրագրերից ազատվի 1 միլիարդ լարի, զբաղվածության ծրագրերից և արտադրույքային աշխատակիցների 80 տոկոս կրճատման արդյունքում ազատվի 500 մլն լարի, խաղային բիզնեսի հարկումից բյուջեն ստանա լրացուցիչ 400 մլն։ Սակայն, մինչև 2 միլիարդ գումարը բավարար չէ կենսաթոշակները 1000 լարիի հասցնելու համար, և անհրաժեշտ է մոտավորապես 10 միլիարդ լարի։
Կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեի խոսքով, մնացած գումարը հնարավոր կլինի մոբիլիզացնել խոշոր նախագծերն իրականացնելով, որոնք այսօր դադարեցվել են։
«Դրանք են Անակլիայի նավահանգստի կառուցումն ու շահագործումը։ Դա Անակլիա քաղաքի կառուցումն է և դրան հաջորդած ներդրումների ներգրավումը։ Անխուսափելի և կարևոր է փոխել իշխանությունը և 2024 թվականից իրականացնել այն մեծ նախագծերը, որոնց համար պատասխանատվություն կվերցնի «Լելոն»»,- ասել է Իրակլի Կուպրաձեն։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2024 թվականից մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով և կդառնա 315 լարի, իսկ բարձրլեռնային բնակավայրերում ապրողների կենսաթոշակը կկազմի 380 լարի։ 70 և բարձր տարիքի անձանց կենսաթոշակը կբարձրանա 50 լարիով և կդառնա 415 լարի։ Բարձրլեռնային բնակավայրերի նույն կարգի թոշակառուները կստանան 490 լարի։
