Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը չի բացառում Վրաստանի՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի կասեցումը։ Այս մասին նա այսօր հայտարարել է Բրյուսելում՝ Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Լավագույն որոշումը, որը կարող է ստացվել այսօրվա մեր հանդիպումից, այն է, որ կլինի թարմացում, հրապարակային թարմացում ԵՄ-Վրաստան հարաբերությունների և դեպի ԵՄ Վրաստանի ճանապարհի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ ներկա իրադարձությունները պետք է արտացոլվեն, և հուսով եմ, որ Եվրամիությունից շատ հստակ ազդանշան կլինի, որ եթե օրենքի վերջնական տարբերակն ընդունվի, Վրաստանն այլևս չի կարողանա շարունակել դեպի Եվրոպական միություն ճանապարհը»,- ասել է նախարարը։
Վրացի լրագրողի հարցին, թե ինչ է դա նշանակում, Լիտվայի արտաքին գործերի նախարարը պատասխանել է. «Սա կլինի որոշում, որ թեկնածուի կարգավիճակը, որը տրվել է պայմաններով, և այս պայմանները չեն կատարվել, նշանակում է, որ թեկնածուի կարգավիճակ այլևս չկա: Քաղաքական առումով դա հնարավոր է, քանի որ դա քաղաքական հայեցակարգ է։ Դրա համար այն [կարգավիճակը] կարող է կասեցվել»:
Արտաքին քաղաքականությանն առնչվող Եվրամիության որոշումները պահանջում են բոլոր 27 անդամ երկրների աջակցությունը։ Գաբրիելիուս Լանդսբերգիսն այսօր նշել է, որ Եվրամիության գրեթե բոլոր քննարկումներն ու բոլոր անհրաժեշտ որոշումներն արգելափակվում են միայն մեկ երկրի՝ Հունգարիայի կողմից։ Ինչպես ասել է լիտվացի դիվանագետը՝ Հունգարիան արգելափակել է նաև Վրաստանի մասին հայտարարությունը։
Այսօր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ «Վրաստանի կառավարությունը շեղվում է եվրոպական ուղուց»։ Քննադատական հայտարարություն է արել նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։ Լրագրողի այն հարցին, թե ինչ որոշումներ է ակնկալում Եվրամիությունից, Մարգուս Ցահկնան նշել է վիզաների ազատականացման վերանայումը և անձնական պատժամիջոցները։
