Թելավիի մունիցիպալիտետի Քվեմո Խոդաշենի գյուղում՝ թիվ 16 ընտրատեղամասի մոտ, հարձակվել են «Պիրվելի» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա, ջարդել տեխնիկան։ Լրագրող Մարիամ Մակասարաշվիլիի խոսքով՝ ինքը և իր օպերատորը հարձակման թիրախ են դարձել այն բանից հետո, երբ նկարահանել են ընտրատեղամասի մոտ մոբիլիզացված մարդկանց կողմից ընտրողների վրա ճնշումների և կաշառքի փաստերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 5 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 6 Դատարանը Նիկա Գվարամիայի նկատմամբ կալանք է կիրառել
«Մենք կադրեր ենք արել, թե ինչպես են ցուցակներով գնացել ընտրատեղամաս, ինչպես են գումար բաժանում։ Մեզ վրա հարձակված անձը ինքնատիրապետումը կորցրեց դրա պատճառով։ Պարեկային ոստիկանության աշխատակիցներին մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել, թե ինչպես են զարգանում գործընթացները այս ընտրատեղամասում։ Ինձ ու օպերատորիս վրա հարձակված անձը, ով ոչնչացրել է մեր տեխնիկան, դեռ այստեղ է։ Այս մասին տեղեկացրել եմ պարեկային ոստիկանության աշխատակիցներին, սակայն նրանք չարձագանքելով լքել են տարածքը։ Մենք մեկ ժամից ավելի սպասում ենք քրեական ոստիկանությանը»,- ասել է Մարիամ Մակասարաշվիլին։
Դեպքի վայր անհրաժեշտ է եղել շտապ բուժօգնության բրիգադ կանչել։ Մարիամ Մակասարաշվիլիի խոսքով՝ օպերատորը դեմքին վնասվածքներ է ստացել, և նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Այսօր Ախմետայի մունիցիպալիտետում՝ Մատանիի 11-րդ ընտրական տեղամասում, հարձակման են ենթարկվել «Քաղաքացիական փաստաբանության կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդները։ Լրագրող Գելա Մտիվլիշվիլիի խոսքով՝ իր և կազմակերպության փաստաբան Վլադիմիր Քութաթելաձեի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընտրատեղմասի մուտքից և հարակից տարածքից պահանջել են հեռանալ այսպես կոչված նայողներին և «Վրացական երազանքի» համակարգողներին։
