«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոր նահանգապետներ է նշանակել Մցխեթա-Մթիանեթիի, Շիդա Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի, Գուրիայի և Քվեմո Քարթլիի մարզերում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«Ավելի մեծ ուշադրություն կդարձվի տարածաշրջանների զարգացման հետ կապված նախագծերի արդյունավետ իրականացմանը, և այս գործընթացում կարևոր է, որ տարածաշրջաններն ունենան փորձով, պրոֆեսիոնալիզմով և ազնվությամբ աչքի ընկնող ղեկավարներ։ Այսօր կառավարության աշխատակազմում հանդիպեցի նորանշանակ պետական ներկայացուցիչների հետ՝ տարածաշրջանային զարգացման նախարար Կախա Գուլեդանիի հետ միասին։ Ես ընդգծեցի տարածաշրջանների զարգացման հատուկ կարևորությունը և նշեցի, որ տարածաշրջանային զարգացման նախարարության՝ որպես առանձին գործակալության ստեղծումը նույնպես վկայում է այս հարցի առաջնահերթության մասին», - ասել է Կոբախիձեն։

Ալեքսանդր Զագաշվիլին նշանակվել է Մցխեթա-Մթիանեթիի նահանգապետ։ 2024-2025 թվականներին նա Բորջոմի ՀԷԿ-ի նախագծի տեխնիկական ղեկավարն էր։ 2022-2024 թվականներին աշխատել է որպես «Արքմաստերի» նախագծի տեխնիկական տնօրեն և գլխավոր ճարտարապետ։ 2017-2021 թվականներին նա «Վրացական երազանք» կուսակցությունից ընտրվել է Կազբեգիի մունիցիպալիտետի քաղաքապետ։

Սիմոն Գուլեդանին ստանձնել է Շիդա Քարթլիի նահանգապետի պաշտոնը։
2024-2025 թվականներին նա աշխատել է որպես Գորիի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ, 2017-2024 թվականներին՝ Շիդա Քարթլիի նահանգապետի տեղակալ, իսկ մինչ այդ՝ 2007 թվականից, տարբեր պաշտոններում աշխատել է Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի քաղաքապետարանում։

Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետը Զաալ Գելաշվիլին է։
2022-2025 թվականներին աշխատել է Բորջոմիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի «Բակուրիանիի զարգացման գործակալություն» ՀԻԻԱ-ի վերահսկողության ծառայության պետ։ 2016-2017 թվականներին զբաղեցրել է Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության կարգապահական հետապնդման, ստուգումների և ֆինանսական խախտումների գլխավոր վարչության պետի պաշտոնը։ 2003-2015 թվականներին եղել է Փաստաբանների պալատի անդամ և փաստաբան։

Գիորգի Գուրջումելիձեն նշանակվել է Գուրիայի նահանգապետ։
2021-2025 թվականներին նա եղել է Օզուրգեթիի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ, 2017-2021 թվականներին՝ Օզուրգեթիի մունիցիպալ խորհրդի նախագահի տեղակալ, իսկ 2012-2017 թվականներին՝ Օզուրգեթիի մունիցիպալիտետի փոխնահանգապետ։

Քվեմո Քարթլիի նոր նահանգապետը Լևան Խարաբաձեն է։
2024-2025 թվականներին նա Շիդա Քարթլիի նահանգապետն էր։ 2021-2024 թվականներին՝ Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։ 2020-2021 թվականներին՝ Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության վարչության տնօրեն։ 2019-2020 թվականներին՝ Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։ 2018-2019 թվականներին՝ Թբիլիսիի Վակե-Սաբուրթալոյի ոստիկանության բաժնի պետի տեղակալ։ 2015 - 2018 թվականներին՝ Թբիլիսիի ոստիկանության Դիդուբե-Չուղուրեթիի բաժնի պետի տեղակալ։ 2013 - 2015 թվականներին՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության տարածաշրջանային ոստիկանության պետի տեղակալ։ Նա աշխատում է ոստիկանական համակարգում 2003 թվականից՝ զբաղեցնելով քննիչի, բաժնի պետի և դետեկտիվ բաժանմունքի պետի պաշտոնները։
Ապրիլին «Վրացական երազանքի» կառավարությունը տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը բաժանեց երկու մասի։ «Երազանքը» հայտարարել էր, որ Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին կնշանակի տարածաշրջանային զարգացման նախարար, սակայն Կոբախիձեն տարածաշրջանային զարգացման նախարար նշանակեց Թբիլիսիի փոխքաղաքապետ Կախաբեր Գուլեդանիին։ Միաժամանակ, «Վրացական երազանքը» փոխեց նաև Աջարիայի կառավարության նախագահին։ Թոռնիկե Ռիժվաձեն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։ Նրան փոխարինեց Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Սուլխան Թամազաշվիլին։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։
