«Որոշում եմ կայացրել հրաժարական տալ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնից», - այս մասին սոցիալական ցանցում գրել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Յոթ տարի է, ինչ զբաղեցնում եմ այս պաշտոնը։ Ժամանակն է նորության, և ցանկանում եմ հաջողություն մաղթել ապագա նախագահին։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր պարոն Բիձինա Իվանիշվիլիին՝ ինձ տարածաշրջանին ծառայելու հնարավորություն տալու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի վարչապետ պարոն Իրակլի Կոբախիձեին, Վրաստանի նախագահ պարոն Միխեիլ Կավելաշվիլիին՝ կառավարության նախագահության ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն յուրաքանչյուր աշխատակցին, կուսակցության անդամներին, թիմին։
Հատուկ շնորհակալություն Աճարիայի բնակչությանը արտահայտված վստահության համար։ Մնում եմ «Վրացական երազանքի» հավատարիմ զինվոր և համոզված եմ, որ առջևում մեզ սպասում են բազմաթիվ մեծ հաղթանակներ» - ասված է Ռիժվաձեի հայտարարության մեջ։
Թոռնիկե Ռիժվաձեն Աճարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահն էր 2018 թվականից։
«Վրացական երազանքի» կառավարությունում փոփոխությունները սկսվել են ապրիլի 2-ից։ Պաշտոնից հեռացել Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը բաժանվել է երկու մասին, և Լիլուաշվիլին նշանակվել է տարածաշրջանային զարգացման նախարար։ ՊԱԾ ղեկավար է նշանակվել արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին։ Արդարադատության նախարար է նշանակվել «Վրացական երազանքի» պատգամավոր և 2019-2024 թվականներին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Պաատա Սալիան։ Նույն օրը պաշտոնից հեռացել է ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին, ով ծառայությունը ղեկավարում էր 2018 թվականից։ Նրան փոխարինել է Իրակլի Բերաիան, ով զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
