Թբիլիսիում՝ Բեսիկի փողոցում, դիմակավորված անձինք ներխուժել են «Կոալիցիա հանուն փոփոխությունների» գրասենյակ և ֆիզիկական բռնության են ենթարկել Կոբա Խաբազիին։ Տեսախցիկի նկարահանած տեսանյութում երևում է, որ Խաբազին աստիճաններից իջնելիս հարձակման է ենթարկվել տասից ավելի անձանց կողմից։ Գետնին ընկած Խաբազին դաժան ծեծի է ենթարկվել, այդ թվում՝ հարվածել են նրա գլխին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ես դուրս եկա վերելակից, երբ աստիճաններով իջնում էի, հանկարծ ներս եկան, մի 50 հոգի հայհոյում էին ու սկսեցին ծեծել, գլխիս հարվածեցին, ընկա, ոտքերով խփեցին։ Նրանք ինձ հստակ ճանաչեցին։ Նրանք եկել էին հանձնարարությամբ՝ ծանոթ մեկին գտնելու: Իհարկե, դա միտումնավոր էր։ Ինձ երկու անգամ են ծեծել, երկու անգամ էլ խստագույնս պատժվել է այն իշխանությունը»,- ասել է Կոբա Խաբազին։
Ինչպես ինքն է ասում, հարձակման ժամանակ կորցրել է հեռախոսը։
«Կոալիցիա հանուն փոփոխությունների» գրասենյակի վրա հարձակումը տեղի է ունեցել ժամը 22։00-ի սահմաններում։ Դիմակավորված անձինք գրասենյակում ֆիզիկական բռնության են ենթարկել ևս երկու հոգու։
Մինչ այդ նույն տարածքում դիմակավորված անձինք, որոնք հավանաբար քաղաքացիական համազգեստով հատուկ ջոկատայիններ են եղել, ուղիղ եթերում հարձակվել են «Պիրվելի» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա։
