Կախեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները Ախմետայի մունիցիպալիտետի Զեմո Ալվանի գյուղում կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալել են 46-ամյա տղամարդու։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
ՆԳ նախարարության տեղեկություններով՝ մեղադրյալը վիճաբանության ժամանակ սառը զենքով վիրավորել է իր 43-ամյա կնոջը և նրա հարազատին՝ 14-ամյա երեխային, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։
Գործը քննվում է քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 19-109-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտանիքի անդամի նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված սպանության փորձին։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
2014-2022 թվականներին Վրաստանում սպանվել է 195 կին։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է կանանց սպանության 136 փորձ, այդ թվում՝ 54-ը ընտանեկան, 82-ը՝ այլ դրդապատճառներով։
2023 թվականի վիճակագրությունը դեռևս չի հրապարակվել։ Հանրային պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ նախորդ տարվա հունվար-հունիսին սպանվել է 13 կին։ 7 դեպքով հայտնաբերվել է ընտանեկան հանցագործության նշան։ Հանրային պաշտպանը մատնանշում է, որ ի տարբերություն 2022 թվականի, երբ կանանց սպանության փորձերը գերազանցում էին սպանությունների թվին, 2023 թվականի 6 ամիսների տվյալներով՝ կանանց սպանությունների թիվը գրեթե 54 տոկոսով գերազանցել է սպանության փորձերին։
