Պետական ընկերությունը Սափերավին կգնի մեկուկես լարիով, իսկ նշված տեսակի խաղողը ավելի ցածր գնով հանձնած խաղողագործներին կառավարությունը կփոխհատուցի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա չի հստակեցրել, թե պետբյուջեից որքան գումար է հատկացվելու Սափերավիի սուբսիդավորման համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 4 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 5 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 6 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Այսօրվա ճեպազրույցում Կոբախիձեն նշել է, որ այս տարի Սափերավի տեսակի խաղողի բերքը ռեկորդային է։
«Խաղողն ինտենսիվորեն մթերվում է, և արդեն վերամշակվել է 35 հազար տոննա խաղող։ Սակայն կլիմայական պայմաններից ելնելով անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս արագ կարգավորել բերքը, որպեսզի խաղողը չփչանա, և դրա վերամշակումը տեղի ունենա ժամանակին։ Ուստի խաղողի մթերման պահանջարկը խաղողագործների կողմից օրեցօր ավելանում է։
Հաշվի առնելով դա՝ մենք որոշում կայացրինք լրացուցիչ միջոցներ հատկացնել, և պետական ընկերությունը տասը վայրում մեկուկես լարիով կգնի Սափերավի տեսակի խաղողը։ Միաժամանակ, Վրաստանի կառավարությունը կփոխհատուցի այն խաղողագործներին, որոնք Սափերավի տեսակի խաղողը վաճառել են 1․5 լարիից պակաս՝ 1,5 լարիի և ստացված վճարի տարբերությունը»,- ասել է Կոբախիձեն։
Մինչ այժմ պետբյուջեից սուբսիդավորվում էր միայն Ռքածիթելի խաղողը։ Մասնավորապես, կառավարության որոշմամբ, պետական սուբսիդավորումից օգտվում է այն ընկերությունը, որը մթերում է առնվազն 100 տոննա Ռքածիթելի խաղող և մթերված խաղողի 1 կիլոգրամի դիմաց խաղող հանձնողին վճարում է առնվազն 1 լարի։
Կախեթիում խաղողի բերքահավաքը սկսվել է օգոստոսի վերջին։ Գինեգործական ընկերությունները Սափերավին գնում են 1․30-1․40 լարիով, իսկ որոշակի ժամանակահատվածում նույնիսկ դադարեցվել էր խաղողի մթերումը։ Դժգոհելով խաղողի գնից՝ խաղողագործները մի քանի բողոքի ակցիա են անցկացրել։
