Ուկրաինայում ռուսական պատերազմի սկսվելուց հետո Չեչնիայի կառավարությունը հազար միավորից ավելի զինտեխնիկա է գնել «Ախմատի» շարքերում ռուսական կողմից կռվող չեչեն մարտիկների համար։ Այս մասին հայտարարել է Ռամզան Կադիրովը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Կադիրովի խոսքով, չեչենական ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությունը առաջնահերթություններից է, ինչի պատճառով անընդհատ ձեռք են բերում զինտեխնիկա։
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր մենք մեր զինվորների համար ձեռք ենք բերել ավելի քան հազար միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ 128 զրահամեքենա։ Այսպիսով, մենք կարողացանք վերացնել «Ախմատի» չեչենական ստորաբաժանումների տրանսպորտային մատակարարման խնդիրը, ինչը, ի վերջո, ազդեց նրանց բարձր արդյունավետության վրա»,- ասել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը նաև տեսանյութ է հրապարակել սոցցանցերում, որտեղ երևում է մի քանի տասնյակ զինտեխնիկա։ Կադիրովն ասել է, որ այս նոր խմբաքանակը, որի որակը նա անձամբ է ստուգել երեքշաբթի օրը, ներառում է 100 միավոր պիկապ, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ և բեռնատարներ։
«Մենք պատրաստ ենք պաշտպանել Բելգորոդը, ցանկացած թույլ տեղ։ Մենք ունենք հատուկ գնդեր, որոնք գիտեն կռվել քաղաքային պայմաններում, ունենք նաև հիանալի գումարտակներ, որոնք գիտեն կռվել անտառապատ տարածքներում։ Մեր մարտիկները կարող են նույնիսկ Հյուսիսային բևեռ հասնել, եթե այնտեղ թշնամի լինի։ Հասարակությունը պետք է համախմբվի գաղափարի՝ մեր մեծ, իմաստուն և հեռատես նախագահ շուրջ»,- ասել է Կադիրովը։
Ռամզան Կադիրովը չի հստակեցրել, թե ինչ միջոցներով է ձեռք բերվել նշված տեխնիկան։
