Առյուծի ձագը, որի հետ ձյուդոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Լաշա Բեքաուրին զբոսնում էր մեքենայով, հանձնվել է կենդանաբանական այգուն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Այսօր առավոտ բերեց ու մեզ նվիրեց»,- ասել է Գուրիելիձեն՝ նշելով, որ այս գործընթացին ներկա է եղել նաև շրջակա միջավայրի պահպանության նախարարության ներկայացուցիչը։
Թբիլիսիի կենդանաբանական այգու ղեկավարի խոսքով՝ Բեքաուրին չի ասել, թե որտեղից է ձեռք բերել առյուծի ձագին։
«Նա չի ասել, թե որտեղից է, ինչպես է: Դեպքի մասին տեղյակ է բնապահպանության նախարարությունը, որի ներկայացուցիչը ներկա է եղել այս ամենին։ Իհարկե, մենք չենք կարող [կենդանին] ընդունել մասնավոր անձից, անկախ նրանից, թե ով է նա, եթե պետական կազմակերպությունը ներգրավված չէ»,- ասել է Գուրիելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Դեկտեմբերի 24-ին Լաշա Բեքաուրին Instagram սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա վարում է սեփական Porsche մեքենան ու շոյում առյուծի ձագին՝ կողային նստատեղին։
Հայտնի չէ, թե ինչպես է առյուծի ձագը հայտնվել Վրաստան։ Վայրի կենդանու ներմուծման համար անհրաժեշտ է ունենալ հատուկ թույլտվություն՝ տեղեկանք, որը տրվում է այն երկրի կողմից, որտեղից հեռանում է կենդանին։ Ապօրինի ներմուծումը Վրաստանի օրենսդրությամբ հանցագործություն է և քրեական օրենսգրքով պատժվում է երկուսից չորս տարի ազատազրկմամբ:
Չնայած բազմաթիվ դիմումներին՝ ոչ բնապահպանության նախարարությունը, ոչ էլ եկամուտների ծառայությունը չեն մեկնաբանել այս հարցը։
