Ձերբակալվել են «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամներ Վեփխիա Կասրաձեն ու Վասիլ Կաձելաշվիլին։ Այս մասին տեղեկությունը տարածել է ընդդիմադիր միավորման առաջնորդներից Սաբա Բուաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Բուաձեի խոսքով՝ Կասրաձեն և Կաձելաշվիլին ձերբակալված են «Իմեդի» հեռուստաընկերությամբ վերջերս ցուցադրված «զառանցանքի» պատճառով։
Վասիլ Կաձելաշվիլիի ձերբակալության կադրերը նկարահանել են «Իմեդի»-ն, «Ռուսթավի 2»-ը և Pos TV-ն։ «Հեքիաթ է, ամեն ինչ հեքիաթ է»,- ոստիկանական մեքենան նստեցնելուց առաջ ասել է բերման ենթարկվածը։
Դեկտեմբերի 2-ին կառավարական քարոզչական հեռուստաընկերությունները հրապարակել են գաղտնի տեսագրություն, իբր նկարահանված հանրահավաքում, որտեղ, ըստ նրանց, Վեփխիա Կասրաձեն և Վասիլ Կաձելաշվիլին խոսում են «Վրացական երազանքի» անդամների ունեցվածքը վնասելու և դիվերսիա կազմակերպելու մասին։
Ներքին գործերի նախարարությունը Վեփխիա Կասրաձեի և Վասիլ Կաձելաշվիլիի ձերբակալության վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակել։
Քրեական ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ընդդիմադիր կուսակցությունների և բողոքի ակցիաների մասնակից ակտիվիստների գրասենյակներում և բնակարաններում։
«Հանուն փոփոխությունների կոալիցիա» և «Միասնություն-Ազգային շարժում» գրասենյակներում խուզարկություն է իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել են «Ախալի» կուսակցության համանախագահ Նիկա Գվարամիան և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան։
Ոստիկաններն այսօր շտապ կարգով առանց դատարանի որոշման խուզարկություն են կատարել «Դաիտովե» խմբի հիմնադիր Իլիա Ղլոնտիի բնակարանում։ Ինչպես պարզաբանել են ոստիկանության ծառայողները, Քրեական ոստիկանության բաժինը հետաքննում է քրեական օրենսգրքի 225-րդ և 2391-րդ հոդվածներով, ինչը նշանակում է խմբակային բռնություն կազմակերպելը, ղեկավարելը կամ մասնակցելը և հրապարակայնորեն բռնի գործողությունների կոչ անելը։
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոչ լեգիտիմ վարչապետը երկրում ընթացող բողոքի ակցիաների հետ կապված ասաց, որ ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների առաջնորդները «չեն խուսափի պատասխանատվությունից»։ Իրակլի Կոբախիձեն նրանց մեղադրում է բռնություն կազմակերպելու և աջակցելու մեջ։
Քաղաքական գործիչներն ու ակտիվիստները խուզարկություններն ու ձերբակալությունները համարում են ահաբեկման փորձ։
