Պետական անվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ Կարմիր կամրջի և Սադախլոյի միջև գտնվող, այսպես կոչված, Կանաչ սահմանի հատվածում ձերբակալվել է «Համաներդրումային հիմնադրամի» նախկին գլխավոր տնօրեն Գիորգի Բաչիաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
«2025 թվականի մայիսի 26-ին անանուն հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ դատապարտված Գիորգի Բաչիաշվիլին, ով հանդիսանում է Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության երկքաղաքացի և հետախուզվում է կարմիր շրջաբերականով, տեղաշարժվում է, այսպես կոչված, Կանաչ սահմանի հատվածում՝ Կարմիր կամրջի և Սադախլոյի միջև։
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերոնշյալ անձը ձերբակալվել է։
Հետաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որը վերաբերում է սահմանի անօրինական հատմանը և նախատեսում է երեքից հինգ տարվա ազատազրկում», - հայտնել են ՊԱԾ-ից։
Գիորգի Բաչիաշվիլին գաղտնի լքել է Վրաստանը մարտի 4-ին։ ՆԳՆ քննության համաձայն՝ Բաչիաշվիլին Հայաստան է տեղափոխվել մեքենայում գտնվող թաքստոցից օգտվելով, իսկ այնտեղից՝ ռուսական անձնագրով մեկնել է այլ երկիր։
Մարտի 10-ին նա հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման «կրիպտոարժույթի գործով»։ Բաչիաշիշվիլիին դատի է տվել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Դատախազության տվյալներով՝ Բաչիաշվիլին Բիձինա Իվանիշվիլիին փոխանցել է ընդամենը 536 900 ԱՄՆ դոլար՝ ներդրումից ստացված ամբողջ շահույթի դիմաց, իսկ ներդրողին պատկանող մնացած 8 986 բիթքոյնները յուրացրել է, որոնց արժեքը ձեռքբերման պահին կազմել է շուրջ 43 միլիոն ԱՄՆ դոլար։ Գիորգի Բաչիաշվիլին իրեն մեղավոր չի համարում։
Երեկ՝ մայիսի 26-ին, բրիտանական The Guardian թերթում հրապարակված հոդվածում Բաչիաշվիլին խոսել է սպանության պատվերի, փախուստի մանրամասների և Իվանիշվիլիի կյանքը երկարացնելու փորձի մասին։
Բաչիշվիլիի ձերբակալությունից հետո նրա օտարերկրյա փաստաբանները հայտարարել են, որ «Համաներդրումային հիմնադրամի» նախկին ղեկավարը բռնի ուժով վերադարձվել է Վրաստան և նրան կարող են խոշտանգել։
